Երևանում «DIY» ակումբի պայթյունի շուրջ խմորումները նոր թափ են առնում. Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ), հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից: Մինչ այդ խոսքը գնում էր ազգայանական ուժերի կողմից իրենց հետապնդումների մասին, սակայն ակումբի տերերը կարծես կոնկրետացրել են նրանց:
«Պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը» ասել է Ծոմակը: Նրա խոսքով, իրենք շատ փաստեր ունեն դրա վերաբերյալ, որոնք պատրաստվում են ներկայացնել ոստիկանությանը:
DIY ակումբի պաշտպանությամբ հանդես եկող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ ներկայացուցիչ Մարինե Մարգարյանն էլ ակումբի պայթյունը ներկայացրել է որպես ահաբեկչություն. «Վեց-յոթ ամիս նրանք նախապատրաստել են ահաբեկչական գործողությունը, դա ահաբեկչություն է, որովհետև շենքը, որտեղ գտնվում է ակումբը, ապրում են մարդիկ, երեխաներ», -ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»:
Ոստիկանությունը պարզել է, որ հիշյալ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 20-ամյա Արամե և 19-ամյա Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը: Ակումբի սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է իրենց նկատմամբ:
Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե եւ Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին:
Նախօրեին ակումբը պայթեցնելու մեջ կասկածվող երկու երիտասարդները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսն ազատվել է գրավի դիմաց:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.