Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում գրանցվեց մարզչական առաջին պաշտոնանկությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրաժարական է տվել “Գանձասարի” գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Հետաքրքիր է, որ անցած մրցաշրջանում էլ առաջին պաշտոնանկությունը գրանցվել էր 7-րդ տուրից հետո: Մարզչական փոփոխությունը տեղի էր ունեցել “Բանանցում”: Առաջին շրջանում թիմի ղեկին Ստևիցա Կուզմանոսկին էր, որի գլխավորությամբ “Բանանցը” նախորդ մրցաշրջանում լրջորեն պայքարել էր չեմպիոնության համար և ի վերջո արժանացել էր արծաթե մեդալների: Սակայն հոբելյանական առաջնությունում “Բանանցը” շատ անհաջող մեկնարկեց: Մեկնարկային 7 հանդիպումներում թիմը վաստակեց ընդամենը 3 միավոր (+0=3-4, 7:13)` ցույց տալով վատագույն արդյունքն ակումբի պատմության մեջ: Ուստի հասկանալ կարելի էր “Բանանցի” ղեկավարությանը, որը հրաժարվեց Կուզմանոսկու ծառայություններից:
Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանի պաշտոնանկությունն անսպասելի էր, քանի որ “Գանձասարը” հաջող է մեկնարկել առաջնությունում` գտնվելով առաջատարների շարքում: Նրա գլխավորությամբ կապանցիները մեկնարկային 6 հանդիպումներում տոնել էին 3 հաղթանակ, 1 խաղ ավարտել էին ոչ-ոքի, կրել էին 2 պարտություն, խփել էին 7, սեփական դարպասը բաց թողել 3 գնդակ:
Անցած մրցաշրջանում գլխավորելով “Գանձասարը”, Աբրահամ Խաշմանյանն իր սաների հետ հաջողությամբ պայքարեց առաջնության մրցանակային տեղերի համար ու թիմի պատմության մեջ 2-րդ անգամ կապանցիներին բրոնզե մեդալների արժանացրեց: “Գանձասարն” առաջնության 28 հանդիպումներում տոնեց 12 հաղթանակ, 10 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց ընդամենը 6 պարտություն: Կապանցիները 31 գոլի հեղինակ դարձան` սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը 16 գնդակ:
Աբրահամ Խաշմանյանը “Գանձասարի” մարզչական կազմում առաջին անգամ հայտնվել էր 2007թ.: Այդ տարի մրցաշրջանի սկզբում թիմի ղեկը ստանձնեց Սուրեն Բարսեղյանը, որին օգնում էր Աբրահամ Խաշմանյանը: Թիմը հաջող սկսեց առաջնությունը` մեկնարկային 3 հանդիպումներում հաղթելով “Արարատին” (1:0) և “Ուլիսին” (2:0), գոլազուրկ ոչ-ոքի խաղալով “Կիլիկիայի” հետ: Սակայն ընտանեկան պատճառներով Սուրեն Բարսեղյանը հեռացավ “Գանձասարից”` ստանձնելով “Ուլիսի” ղեկը: 4-8-րդ տուրերում “Գանձասարի” գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Աբրահամ Խաշմանյանը: Նրա օրոք անցկացրած 5 հանդիպումներում կապանցիները մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 4 պարտություն: 9-րդ տուրից թիմի ղեկը ստանձնեց Սամվել Պետրոսյանը, որի գլխավորությամբ 2008թ. “Գանձասարն” իր պատմության մեջ առաջին անգամ բրոնզե մրցանակակիր դարձավ:
Աբրահամ Խաշմանյանը մարզչական աշխատանքի զգալի փորձ ունի: Նա մարզչական գործունեություն է ծավալել նաև “Միկայում”, “Արարատում”, “Կիլիկիայում”: “Միկան” Խաշմանյանի գլխավորությամբ 2005թ. մասնակցել է Թուրքմենբաշու գավաթի խաղարկությանը: “Արարատում” Խաշմանյանը գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է 2006թ. առաջնության 7-14-րդ տուրերում` փոխարինելով պաշտոնանկ արված Սուրեն Բարսեղյանին: Նրա օրոք արարատցիներն անցկացրած 8 հանդիպումներում վաստակեցին 10 միավոր` տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն: 2008թ. առաջնության 7-րդ տուրից Խաշմանյանը Էդուարդ Մարգարովի հետ հրավիրվեց “Կիլիկիա”` օգնելով վերջինիս, իսկ հաջորդ մրցաշրջանում ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Աբրահամ Խաշմանյանին հաջողվել էր բավականին մարտունակ թիմ կազմավորել, սակայն 2010թ. առաջնության 4-րդ տուրից հետո կրկին շատերի համար անսպասելի հրաժարական տվեց:
armsport.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.