«Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ին քննելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, հրապարակել է նախադեպային որոշում:
Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիմնական նպատակներից է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի: Բացի այդ, օրենքի միատեսակ կիրառման համար կարևոր է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի որոշումներն ավելի մատչելի լինեն հասարակության համար:
Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրության շրջանում վերջին տարիներին լայն քննարկման առարկա է դարձել ընդդեմ լրատվության միջոցների ներկայացված հայցերի դատական գործերն ու դրանցով կայացված դատական ակտերը՝ Դատական դեպարտամենտը հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոհիշյալ գործով կայացված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը:
Հիշեցնենք, որ Դիմելով դատարան՝ Թաթուլ Մանասերյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը
«Ժամանակե օրաթերթի առաջին էջում հերքել Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ
հրապարակված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև որպես
փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով` 2.000.000 ՀՀ
դրամ, փաստաբանի վարձատրության գումարը` 500.000 ՀՀ դրամ և նախապես վճարված
պետական տուրքի գումարը։ Ընդ որում, Թաթուլ Մանասերյանը մասնավորեցրել է, որ
«Ժամանակե օրաթերթում 29.09.2010 թվականին հրապարակված «Քրգործ` ԱԺ նախագահի
խորհրդականի դե՞մե վերտառությամբ հոդվածում իր պատիվն ու արժանապատվությունն
արատավորել են այն տեղեկությունները, թե «ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական
Թաթուլ Մանասերյանի դեմ քր. գործ է հարուցվելե և «նրան կասկածում են վաշխառությամբ
զբաղվելու մեջե, իսկ նույն օրաթերթի սեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածում` հոդվածի
վերնագիրը` «Պրն Մանասերյան, $ 40.000 տոկոսով չեք տվե՞լե, և «Թաթուլ Մանասերյանը տվել է
40.000 դոլար՝ 12% տոկոսադրույքովե արտահայտությունը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի (նախագահող դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.09.2011
թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պարտավորեցնել Ընկերությանը
հերքելու «Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29.09.2010 թվականի համարի առաջին էջում`
վերևի աջ կողմում «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մե խորագրով հոդվածում
Թաթուլ Մանասերյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող)
տեղեկությունները (այն է` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ
Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական
բաժնում` հատուկ կարևորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են
վաշխառությամբ զբաղվելու մեջ) և հերքումը տպագրել նույն «Ժամանակե օրաթերթում` վճիռն
օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքումե խորագրի ներքո
հետևյալ բովանդակությամբ. ««Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29 սեպտեմբերի 2010
թվականի համարի առաջին էջում` վերևի աջ կողմում «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի
դե՞մե խորագրով հոդվածը, որում հայտնվում էր, որ «ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի
խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության
Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարևորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան
կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջե։ Հոդվածում ներկայացված տեղեկությունները
չեն համապատասխանում իրականությանըե։ Հերքման տեղակայման, ձևավորման,
տառատեuակի չափն ու տեuակը չպետք է զիջի «Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29
սեպտեմբերի 2010 թվականի համարի առաջին էջում` վերևի աջ կողմում «Քրգործ` ԱԺ
նախագահի խորհրդականի դե՞մե խորագրով հոդվածի տեղեկատվությանը։ Ընկերությունից
բռնագանձել 510.000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 200.000
ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրություն, 10.000 ՀՀ դրամը` որպես նախապես
վճարված պետական տուրքի գումար։ Հայցը մնացած մասով մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2011
թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի
20.09.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Ընկերությունը դիմել է վճռաբեկ: Վճռաբեկը ևս մերժել է և որոշել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, նաև .«Սկիզբ Մեդիա Կենտրոնե ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա ևՎճռաբեկ դատարանի 07.03.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.