«Դուք չեք ճանաչելու Հայաստանը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, սակայն չհստակեցրեց, լավ իմաստով թե՞ վատ:
Ըստ Մանուչարյանի. «Տարիներ շարունակ պնդում ենք, որ Հայաստանում իրականանում է «տրանսֆորմացիոն» մի գործընթաց, որի հեղինակներն են ամերիկացիները և անգլիացիները, և դա անում են համատեղ ծրագրերի շրջանակում։ Այդ մասին վկայեցին նաև վերջին փուլի գործընթացները։ Սրընթաց ձևով այս տարածքում ձևավորվում է մի անդմինիստրացիա, որը լինելու է անգլոամերիկյան շահերի իրականացման ադմինիստրացիա: Խորքային իմաստով, սա է ընթանում, և ընթանում է բավական հաջողությամբ: Հայաստանում ուրվագծվում է երկու ծրագիր, առաջինը՝ անգլո-ամերիկյան նախագիծն է, երկրորդը՝ նոր ուժերն են, որոնք նոր ձևերով ու գործիքներով են աշխատում՝ ձևավորելով հայկական համակարգ։ Դա հայկական նախագիծ իրականացնող համախումբն է»:
Մանուչարյանը նշեց, որ անգլո-ամերիկյան ադմինիստրացիան, դրսում սովորած ու երևան վերադարձած այսպես կոչված «հարվարդյան տղաներն են». «Հարվարդ կարելի է ավարտել, բայց Հարվարդի տղա չլինել»,– պարզաբանեց Մանուչարյանը, և հավելեց, որ նրանք քիչ թե շատ կրթություն են ստացել ԱՄՆ–ում, կամ ընդհանրապես Արևմուտքում, որոնք, մի կողմից՝ ինչ–որ հմտություններ են ձեռք բերել, բայց շատ խորքային չեն, և մյուս կողմից էլ՝ նրանց աշխարհայացքը կլիշեներով է ձևավորված՝ սահմանադրական կարգ, այլընտրանքային ընտրություններ, ժողովրդավարություն: Այս բառապաշարը նրանցն է, դա էժանագին կլիշեներով ձևավորված աշխարհ է, որը իրականության հետ քիչ կապ ունի»: Վերլուծաբանի կարծիքով նրանք, որպես կանոն, դառնում են գործիք այդ աշխարհը ձևավորող համակարգի ձեռքում։
«Մեծ խմբեր կան, որոնք ընդվզեցին՝ արտահայտելով մեր ժողովրդի խորքային երազանքը, և ասացին, որ կյանքն այսպիսին չպետք է լինի։ Նրանք փորձեցին փնտրել նոր կյանքի ձևերը և ճանապարհները, որ տանում են դեպի դրան, և առայժմ հաջողության չեն հասել», — ասաց Մանուչարյանը, հավելելով, «իսկ մտավորականությունը հետաքրքիր փնտրտուքների մեջ է»:
իսկ ՀԱԿ-ում տեղի ունեցող խմորումների մասով ասաց.«Նույն ՀԱԿ-ում հսկայական զանգված չկարողացավ հասնել նրան, որ ինքը տնօրինի իրավիճակը, ուր մնաց՝ երկրում: Հիմա ՀԱԿ-ում տնօրինում է կուսակցական վերնախավը, որ ձեւավորվել է վերջին 15 տարում: Նրանք բանիմաց, խելացի մարդիկ են, բայց գործ չունեն այն փիլիսոփայական համակարգում, որը ձեւավորվել է»:
Մանուչարյանը նշեց նաև, որ ընթացք ստանա անգլոամերիկյան գործընթացը, թե հայկական գործընթացը, երկու դեպքում էլ ամբողջությամբ փոխվելու է Հայաստանը: Թե երբ և ինչ փոփոխություն է սպասվում երկրին չմանրամասնեց:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.