Մեկնարկում է «ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:
Այս կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս տվեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Կոկա-Կոլա» (Հայաստան) ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:
Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի սկզբում զգուշացրեց, որ ասուլիսը նվիրված է միայն «Կոկա-Կոլայի» հետ համագործակցությանը ու այլ հարցեր չպետք է հնչեն:
«Հպարտ ենք ներկայացնելու ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթի խաղարկությունը: Հայաստանի բոլոր մարզերի 613 դպրոցներ են մասնակում խաղարկությանը, որին մասնակցում են 1999-2000թթ. ծնված 4900 տղաներ ու աղջիկներ: Այս թիմերը մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերն արդեն կմրցեն 1/16-րդ եզրափակիչում»,-ասաց Գագիկ Դանիելյանը:
Հաղթողների համար նախատեսված է համազգեստ, գնդակներ ու գավաթ:
«Կոկա-Կոլան» դիտարկում է նաև Հայաստանի հավաքականի պաշտոնական գործընկեր դառնալու հեռանկարը, սակայն այս պահին հստակ որոշում չկա:
«Հարաբերական է հավաքականի գործընկեր լինելը: Ես շատ ավելի կարևորում եմ, որ Կոկա-Կոլան նպաստում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: ԽՍՀՄ փլուզումից հետո մենք կորցրել էինք բակային ֆուտբոլի ինստիտուտը, իսկ այսօր այն վերականգնվում է: Մի քանի տարի հետո մեր ազգային հավաքականն էլ կքաղի այդ պտուղները»,-նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Այն հարցին, թե հնարավոր է Կոկա-Կոլան Հայաստանում թիմ բացի, ընկերության գործադիր տնօրենը բացասակայն պատասխան տվեց. «Մեր աջակցությունը կլինի ՀՖՖ-ին: Մասնավոր թիմի հետ դժվար թե»:
«Երբ բոլորս օգտվենք «Կոկա-Կոլայից», ապա մի գեղեցիկ օր էլ հնարավոր է «Կոկա-Կոլան» ակումբ հիմնի»,-նկատեց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը վերջում ասաց. «Նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կոկա-Կոլա ընկերությանը` ընդգծելով, որ նրանց դերը շատ մեծ է մեր երկրի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Ցանկալի կլիներ, որ մեր մյուս ընկերություններն էլ նման ծրագրեր իրականացնել»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.