Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանի և նրան հարակից շրջանների երկրակեղևում 5,5 մագնիտուդ լարվածություն է կուտակվել և սեյսմիկ ակտիվությունը մեր տարածաշրջանում աճել է. «Միայն ամսի 5-ին, 6-ին, 8-ին տարածաշրջանում գրանցվել է 7 երկրաշարժ, դրանցից 2-ը՝ Հայաստանում, 3-ը՝ Իրանում, 1-ը՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, և մեկն էլ, որն ամենից ուժեղն էր՝ 5,9 մագնիտուդով՝ Ադրբեջանում»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը և նշեց, որ դրանք բոլորը եղել են նույն օջախային կետում:
Հրաչյա Պետրոսյանի խոսքով, եթե այդ լարվածությունը լիցքաթափվի մեկ երկրաշարժով, դրա ուժգնությունը կկազմի 7-8 բալ:
Անդրադառնալով երեկ Վրաստանի արևմուտքում տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժին Պետրոսյանը նշել է, որ Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում, որոնք ավելի մոտ են էպիկենտրոնին, այն զգացվել է 4 բալ ուժգնությամբ, իսկ մեծ քաղաքներում` Երևանում և Գյումրիում ` 3 բալ:Երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում, իսկ հայկական սահմանից նրա էպիկենտրոնը գտնվում էր ուղիղ գծով 115 կմ հեռավորության վրա: «Մինչ այդ երկրաշարժը, մայիսի 5-7-ին, տարածաշրջանում ֆիքսվել էին մի քանի մանր ցնցումներ. 3-ն` Իրանում, 2-ը` Հայաստանում, 1-ը` Ադրբեջանում և 1-ը` Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտում:
Սա վկայում է Հայաստանում սեյսմիկ ակտիվության որոշակի բարձրացման մասին: Սա պարբերական գործընթաց է, բնական ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար: Երկրի կեղևը` կենդանի օրգանիզմ է և տեկտոնական սալերը գտնվում են անընդհատ շարժման մեջ», — ավելացրել է Պետրոսյանը:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.