«Հրապարակ». Աժ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը, երեկ ՀՀԿ-ի շտաբի մոտ հանդիպելով իր «զեմլյակ» ապարանցիներին, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, Ապարանից պատգամավոր ընտրված Վրեժ Մարկոսյանին, դատախազի եղբայր, Աջափնյակ համայնքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հովսեփյանին, ջերմ ողջագուրվել է, ապա թերթի թղթակցին դիմել, թե’ մեզ ապարանցիներով նկարի: Թերթի թղթակցի ռեպլիկին` «ոչ թե ապարանցիներով, այլ ապարանյան կլանով», Ալեքսանյանն արձագանքել է. «Այ մարդ, ի՞նչ կլան, ի՞նչ բան, մենք բնազդներով ենք հավաքվում»:
Թերթի զրույցը Ալեքսանյանի հետ, որը կայացել է երեկ, երբ ՀՀԿ շտաբումիրար շնորհավորելու համար հավաքվել են ՀՀԿ-ականները, ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք տրամադրված այս անգամ, հաճախելո՞ւ եք խորհրդարան:
— Այո, այս անգամ չեմ բացակայելու:
— Օրինագծերի մտահղացում ունե՞ք:
— Այո, բայց հիմա չեմ ասելու, հենց գնամ խորհրդարան, նոր կասեմ: Հիմա լավ առիթով ենք հավաքվել:
— Ճի՞շտ է, որ Դուք Ձեր խանութների «սալաթ» սարքողներին էիք ուղարկել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտելու:
— էդ համայնքում Աֆրիկայից չեն գալիս-աշխւստում, «Փարվանայից», սալաթի ցեխից, խանութից են գալի-աշխատում… Ես սաղ տեղերը կամ, բոլորին աջակցում եմ: Եկեք Մալաթիա, տեսեք` հինգ հազար գնդակ եմ բաժանելու երեխեքին, բա ո՞վ պտի տեր կանգնի էդ երեխեքին:
— Փաստորեն, այս անգամ էլ չհաշողվեց ձերբազատվել գործարար պատգամավորներից:
— Ես ի՞նչ գործարար, ես պալիտիկայով եմ զբաղվելու:
— Այդ դեպքում ի՞նչ կանխատեսումներ ունեք` որպես «պալիտիկ», ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտում:
— Ախր ասեցինք` էդ հարցերի ժամանակն էլ կգա….
- 15:10«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է. 168.am
- 12:10Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան
- 11:10Որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ
- 14:56Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
- 14:10«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»
- 12:10Գերիների վերադարձման իրական հնարավորությունը կա. Նիկոլ Փաշինյան
- 14:10Նոր «բարեփոխումներ». Դպրոցները ծանուցվել են ֆինանսավորման կրճատման մասին
- 13:10Եթե այս ամենը ճիշտ է, ապա ԱԺ–ն ու Կառավարությունը ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. քաղաքագետ
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.