ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մամուլի ազատության օրն ամփոփվեց Թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված լրագրողական առաջին մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան միջոցառման ընթացքում ընթերցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ նվիրված մամուլի ազատության օրվան:
Հաղորդագրություն տարածվեց, թե ներկա են եղել նաև ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և այլոք:
Հետաքրքիր է, որ մամուլի ազատության ջատագովները նույնիսկ մրցանակաբաշխության շրջանակներում, տեղյակ չեն պահել այն լրատվամիջոցներին որոնք մասնակցել են մրցույթին: Ավելին` մասնավորապես, մեր կողմից ներկայացված նյութերում առկա էին փաստեր, որոնք պետք է, որ հետաքրքրեին, ժյուրիին: Սակայն մենք որևէ հարց, կամ պարզաբանման հրավեր չենք ստացել: Այն, որ քննարկումն եղել է առանց մրցույթին ներկայացված հեղինակների ու նրանց անհայտ պայմաններում, արդեն խոսում է այն մասին, որ այս ամենը կրում է սոսկ ձևական բնույթ ( Իսկ գուցե որևէ քննարկում չի էլ եղել): Թրաֆիկինգի օջախներն այսօր էլ գործում են անխափան ու դրա զոհերը ՀՀ քաղաքացիներ են: Վկան` «Հայկական Վարկած» ում եղած հրապարակումները, որոնցից միայն երկուսն էին ներկայացված մրցույթին:
Չնայած դրան, «ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով» խորհրդի նախագահ, ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը հայտարարում է, որ ՀՀ-ում կառավարությունը հետևողական աշխատանք է իրականացնում մարդկանց շահագործման երևույթի՝ թրաֆիքինգի դեմ:
«Այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ պետականորեն իրականացվող աշխատանքները հասել են այն մակարդակի, որ անհրաժեշտ է հանրային աջակցություն: Վերջին տարիներին այս ոլորտում դրական տեղաշարժ ենք արձանագրել, բայց, ցավով նշում եմ, որ այն դեռ շարունակում է գոյություն ունենալ հայկական իրականության մեջ», — ասում է Գևորգյանը:
Ավելացնենք, որ.
«Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղին արժանացավ Արզուման Հարությունյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված սոցիալական հոլովակաշարի համար: Երրորդ տեղը շնորհվեց Սիրանույշ Մուրադյանին՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Այս անվանակարգում՝ երկրորդ տեղի համար ժյուրին ոչ ոքի մրցանակի չի արժանացրել:
«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում ևս մրցանակակիր չկար: Փոխարենը, «Հետք» պարբերականին շնորհվեց խրախուսական մրցանակ՝ տարիներ շարունակ թրաֆիքինգի թեմային հետևողականորեն անդրադառնալու համար:
«Հայկական Վարկած»
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
- 12:10Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.