«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին` որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Այս մասին տեղեկանում ենք։ Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:
Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա երկուշաբթի օրը՝ մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը:
Արգենտինայի առևտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ և ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: Արգենտինայի առևտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիվ և ուժեղ մասնակցություն է ցուցաբերել իր ցանկացած գործունեության ընթացքում:
«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:
Բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը՝ Եգիպտոսից, Անիլ Ագարվալը՝ Հնդկաստանից, Վլադաս Լասասը՝ Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրի՝ն Տանզանիայից և Լատիֆուր Ռահմանը Բանգլադեշից։
Հանձնաժողովի կողմից ընտրվելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծավալած այն գործունեությունը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատվությունը և բիզնես էթիկան:
- 14:10Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum
- 11:10«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից
- 15:10Առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին
- 14:10Աշխարհում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները. Portes ouvertes
- 15:10Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին․ Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի
- 11:10Ալիեւը Շուշի քաղաքը հայտարարել Է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
- 13:10«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ
- 14:10Ինչպես է Արցախյան պատերազմը փոխել հայ-ռուսական հարաբերությունները. Lenta.ru-ի անդրադարձը
- 13:10Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար
- 14:10Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն. Ալիևը՝ արևմտյան երկրների՝ ԼՂՀ ճանաչման և Արցախում Ադրբեջանի գործողությունների առնչությամբ ընդունած որոշումների մասին
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.