Ապրիլի 28-ին Իջևան քաղաքում տեղի ունեցավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի նոր վարչական շենքի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ դատարանների նախագահները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր ողջույնի խոսքում ասաց . «Բոլոր ներկաները քաջատեղյակ են, որ անկախ դատական իշխանության կայացման խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո` անգամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկա պայմաններում, դատարանների համար նոր շենքեր կառուցելու համար տրամադրվում են զգալի ֆինանսական միջոցներ: Դատարանի նորակառույց շենքի բացումը դրա վառ ապացույցն է: Այսօր մենք արեցինք ևս մեկ հետևողական քայլ անկախ դատական իշխանության կայացման ճանապարհին»:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը: Նորակառույցը համապատասխանում է դատարանների անվտանգության և նախագծման ժամանակակից չափանիշներին: Դատարանի մակերեսը նախատեսված է երեք դատավորի համար: Ունի կահավորված երեք դատական դահլիճ: Վարկային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել ու տեղադրվել դատական դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման համակարգը, համակարգչային տեխնիկան և համակարգչային ցանցը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի նախկին վարչական շենքը չէր համապատասխանում տեխնիկական և անվտանգության պահանջներին: Անբավարար մակերես ունեցող այդ շենքի վերակառուցման անհնարինության պատճառով Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հնի փոխարեն կառուցել նորը: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2011 թվականին և տևել են շուրջ ութ ամիս: Շինարարության համար ընդհանուր առմամբ ծախսվել է 599.263.000 ՀՀ դրամ:
Մինչ այսօր դատական իշխանության համար կառուցվել կամ վերակառուցվել է 37 նոր շենք, որոնցից 30-ը` Համաշխարհային բանկի և պետբյուջեի միջոցներով, իսկ 7-ը` ՀՀ դատական դեպարտամենտի կողմից` պետբյուջեի միջոցներով:
Ներկայումս կառուցվում են դատարանի երկու նոր շենքերը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.