Առավոտ. Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունները այս ընտրարշավում պնդում են, որ ժողովուրդն ահաբեկված է: Երեկ այդ գնահատականը կրկնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` հիմնավորելով, թե ինչու պետք չէ հավատալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: Եթե խոսքը բուն սոցիոլոգիայի մասին է, ապա բարձր որակավորում ունեցող ընկերությունները հարցումների ժամանակ պարտադիր տալիս են «ստուգողական հարցեր»` պատասխանողների անկեղծությունը ճշտելու համար:
Բնականաբար, կարելի է կասկածներ ունենալ Gellap-ի կամ ВЦИОМ-ի որակի վերաբերյալ, կարելի է նաև ենթադրել, որ այդ երկու սոցիոլոգիական ընկերությունները կաշառված են ՀՀ իշխանությունների կողմից: Բայց նրանց տվյալները բերել որպես «վախի մթնոլորտի» ապացոյց, ինձ թվում է, այնքան էլ հիմնավոր չէ:
Կա՞, արդյոք, Հայաստանում վախի մթնոլորտ: Այդ հարցին պատասխանելու համար պետք է որոշել` արդյոք մեր երկրում իսկապե՞ս բռնապետական ռեժիմ է, ինչպես երբեմն պնդում են ընդդիմադիրները: Եթե այո, մենք ապրում ենք այնպիսի ռեժիմի պայմաններում, ինչպիսին Հյուսիսային Կորեայում է կամ Թուրքմենստանում, ապա, անշուշտ, մեր ժողովուրդը նույնպես վախեցած է և ահաբեկված ու ընտրությունների ինստիտուտ ընդհանրապես գոյություն չունի: Քաղաքացիներն ընդհանրապես հնարավորություն չունեն ոչ իրական, ոչ էլ վիրտուալ տարածքում արտահայտել իրենց կարծիքը, և այս պարագայում իսկապես ոչ մի իմաստ չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու:
Բայց Հայաստանը, իմ տպավորությամբ, բռնապետություն չէ, այլ ավտորիտար, կոռումպացված ռեժիմով պետություն: Ավելի շուտ նման է Լատինական Ամերիկայի կամ ԱՊՀ-ի որոշ երկրների: Ընդ որում, 2011թ. կեսերից [քաղբանտարկյալներին ազատելուց և հավաքների ազատությունը չխոչընդոտելու կուրս բռնելուց հետո] Հայաստանը դրսևորում է մեղմ ավտորիտարիզմի նշաններ:
Այս պայմաններում ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես են ժողովրդին ահաբեկում, վախեցնում և սպառնում: Եթե իմ գյուղապետը մտնի իմ կամ իմ հարևանների տուն և հորդորի քվեարկել իշխանության որևէ կուսակցության օգտին, ի՞նչ լծակներ է նա օգտագործելու մեզ վախեցնելու համար: «Ֆեյսբուքում» և այլ կայքերում ես կարդում եմ խիստ ընդդիմադիր կարծիքներ, որոնք արտահայտում են բուհերի դասախոսներ կամ պետական կառույցներում աշխատող չինովնիկներ: Նրանք բոլորը ներկայանում են իրենց անուն-ազգանուններով: Եթե նրանք վախենային իրենց աշխատատեղի համար, ապա հաստատ նման ձևով չէին արտահայտվի:
Երբեմն ասվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը չի հավատում ընտրությունների գաղտնիությանը: Իբր շատ են մարդիկ, որոնք հավատում են, թե քվեախցիկում կա ինչ-որ հզոր անտեսանելի աչք, որը կֆիքսի, թե ինչպես են իրենք քվեարկել: Ինձ թվում է` նման մարդիկ Հայաստանում իրականում չկան: Իսկ եթե այդ հեքիաթներին հավատացող մարդիկ, այնուամենայնիվ, մեր երկրում որակ են կազմում, ուրեմն չարժե մեր երկրում անցկացնել ընտրություններ և խոսել ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.