Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը պետք է խրախուսի աշխարհում խաղաղություն և անվտանգություն, արտոնի Ադրբեջանի ռազմամոլ նախագահին նախագահել այդ վսեմաշուք մարմինը: Դժբախտաբար, նման անարգանք հնարավոր է պարզապես որովհետև Ադրբեջանի հերթն է մայիս ամսին ստանձնելու Անվտանգության խորհրդի նախագահությունը:
Հաշվի առնելով Իլհամ Ալիևի հարատև հակահայկական հռետորությունը` ոչ ոք թող չզարմանա, երբ նա ՄԱԿ-ի հարթակը վերածի մի նոր ռազմադաշտի: Բարեբախտաբար, նրա զինուժը չունի ոչ վերապատրաստում և ոչ էլ ձգտում է օգտագործել իր խիստ արդիական զենքերը` ներառյալ Իսրայելից վերջերս գնված 1.6 միլիարդ դոլար արժողությամբ զինամթերքը: Հաշվի առնելով Ադրբեջանի` Արցախի դեմ պատերազմելու անկարողությունը և վախենալով, որ նման բախման հետևանքով կարող է կորցնել հավելյալ տարածքներ և վտանգի ենթարկել իր նավթի արդյունաբերությունն ու նավթատար խողովակները` Ալիևը փորձում է շեղել իր խեղճ ու կրակ ժողովրդի ուշադրությունը սպառնալիքներ հնչեցնելով և հայերի հետ բանավիճելով:
Խնդիրն այն է, որ միայն ադրբեջանցիները չեն, որ լսում են Ալիևի թշնամական հայտարարությունները: Ադրբեջանի սահմանակից երկրները՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, հատուկ ուշադրություն կդարձնեն ՄԱԿ-ում սուր ճոճելու նրա սպառնալիքներին: Հարևան երկրներին անհանգստացնում է, որ Ադրբեջանը հանդիսանում է իրենց տարածաշրջանում որպես Իսրայելի փոխանորդ: Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա՝ օգտագործելով Ադրբեջանի օդային բազաները, Իրանը կարող է հակահարված հասցնել` գրավելով Ադրբեջանը, քանի որ Իրանի հյուսիսում ավելի շատ ադրբեջանցիներ կան, քան Ադրբեջանի ամբողջ տարածքում:
ՄԱԿ-ում հավանաբար Ալիևը կմեջբերի այն թշնամական խոսքերը, որոնք ինքն օգտագործել է վերջերս Բաքվում: Նա հայերին անվանեց «ֆաշիստ»` բնութագրելով նրանց որպես Ադրբեջանի գլխավոր ոսոխ և մեղադրելով «հայկական լոբբիին» որպես իր «թիվ մեկ թշնամին»: Օգտագործելով անտիսեմիտներից փոխառված լեզուն և փոխարինելով«հրեաներ» բառերը «հայերով»` Ալիևը անում է հետևյալ ռասիստական մեղադրանքը. «Նրանց ազդեցության շրջանակը բավականին լայն է: Նրանք [հայերը] ներկայացված են տարբեր երկրների առաջատար տպագիր մամուլում: Երբեմն նրանք հանդես են գալիս տարբեր անուններով և թաքցնում են իրենց էթնիկ ծագումը»: Ալիևի ատելությամբ լի շարունակական ելույթները լավագույն ապացույցն են այն բանի, թե ինչու Արցախի հայերը երբեք այլևս չեն կարող ապրել նրա բռնապետական ռեժիմի ներքո:
Ալիևը նաև հայերին քննադատեց քանի որ նրանք Ադրբեջանին անվանել են «հետամնաց և ոչ ժողովրդավար», ինչը ճշգրտորեն նկարագրում է իր երկրի մարդու իրավունքների ցավալի իրավիճակը: «Միջազգային համաներում» կազմակերպությունը, Մարդու իրավունքների դիտորդը, Եվրոպական պառլամենտը և ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը, ինչպես նաև արևմտյան մամուլը շարունակաբար քննադատել են Ադրբեջանին անթիվ լրագրողների, բլոգերների, այլախոհների, ընդդիմության անդամների և շարքային քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անցյալ շաբաթ Ալիևին տվեց պատշաճ պատասխան, երբ վերջինս պարծեցավ, որ «կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի Խանքենդի [Ստեփանակերտ] և Շուշայի [Շուշի] վրա»: Շարմազանովը հեգնանքով ասաց, որ Ադրբեջանի դրոշը կարող է ծածանվել Արցախում Ադրբեջանի դեսպանատան վրա, միայն այն բանից հետո, երբ Բաքուն ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատի նրա հետ:
Ալիևի թշնամական խոսքերին հակահարված տալու նպատակով ամերիկահայերը մարդու իրավունքների ջատագովների և ադրբեջանցի այլախոհների հետ վստահաբար իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն մայիսի սկզբին ՄԱԿ-ի կենտրոնի առջև, հենց որ Ադրբեջանի նախահագը սկսի դուրս տալ իր հակահայկական թույնը:
Դժբախտաբար Ալիևը մտադիր չէ գալ Ամերիկայի արևմտյան ափ, որտեղ անկասկած հայաշատ համայնքը կդիմավորի նրա հայատյաց խոսքերը և գործողությունները զանգվածային բողոքներով: Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի հայկական համայնքը կարող է օգտվել Ալիևի ԱՄՆ այցից` խնդրելով, որ Նահանգի օրենսդիր մարմինն ընդունի թիվ 96 բանաձևը, որն հիշատակում է Ադրբեջանի քաղաքներում` Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը:
Ոտնահարելով ԱՄՆ օրենքները և ընդունված դիվանագիտական արարողակարգը` Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը երկար մի նամակ ուղարկեց Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի բոլոր անդամներին` կոչ անելով չսատարել այդ բանաձևի ընդունումը: Ադրբեջանի ժամանակավոր գլխավոր հյուպատոս Ռամիլ Գուրբանովի կողմից ստորագրված այս նամակը ակնհայտորեն մշակված էր իր լոբբիստական ընկերություններից մեկի կողմից: Այս էժանագին քարոզչական գրությունը պարունակում է բազմաթիվ ծիծաղելի հայտարարություններ, սակայն դա «վարձու գրչակների» մտահոգությունը չէ, ովքեր ամենինչ կանեն որպեսզի իրենց վճարող արդբեջանցիներին երջանիկ պահեն, քանի դեռ շռայլորեն հատուցվում են իրենց կեղտոտ աշխատանքի համար:
Արևմտյան ափի ամերիկահայերը պետք է դիմեն Նահանգի օրենսդիր մարմնի անդամներին, մասնավորապես թիվ 96 բանաձևի համահեղինակներին`պատգամավոր Ֆելիպե Ֆուենտեսին, Կաչո Աչաջյանին և Մայք Գատոյին, և պահանջեն այս բանաձևը նորից առաջ քաշել մինչ նախագահ Ալիևը գտնվում է ԱՄՆ-ի հողատարածքի վրա: Մինչդեռ, արևելյան ափի ամերիկահայերը պետք է մայիսի սկզբներին ՄԱԿ-ի կենտրոնի առջև խուռներամ հավաքվեն` բողոքարկելու համար նախագահ Ալիևի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր «նախագահի» ռասիստական խոսքերը:
Ավելին, հայկական համայնքը պետք է բողոքի դաշնային և նահանգային իշխանություններին ԱՄՆ-ի ներքին գործերում Ադրբեջանի հյուպատոսի կողմից ապօրինի միջամտության համար և պահանջի Ռամիլ Գուրբանովի վտարումը Միացյալ Նահանգներից որպես «ոչ ցանկալի անձ»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.