Ապրիլի 24-ի խորհուրդը, թեև, կարծես թե, միևնույն ընկալումները պետք է ունենար բոլոր հայերի մոտ, սակայն տարբեր շերտեր դա ընդունում են յուրովի:
Անկախության տարիներին եղավ նաև այն, ինչը 1965-ից ի վեր երբեք իրենց թույլ չէին տալիս Խորհրդային Հայաստանի իշխանությունները` ՀՀ առաջին նախագահը սկսել էր արշավ` ընդդեմ ցեղասպանության միջազգային ճանաչման: Բանը հասել էր նրան, որ 1992-ի ձմռանը դադարեցվել էր հավերժական կրակի գազամատակարարումը, և այն ժամանակ Աշոտ Նավասարդյանի նախաձեռնությամբ ՀՀԿ անդամներն իրականացնում էին շուրջօրյա հերթապահություն` կրակը պահպանելով ցախի միջոցով:
Այսօր մեծամասնությունը մայրաքաղաքում կամ իր բնակավայրում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողն է այցելում` ծաղիկներով և պսակներով, ոմանք նաև կրում են Հայ դատին վերաբերող պաստառներ: Իսկ արտերկրի այն քաղաքներում, ուր կա և՛ հայկական համայնք, և՛ թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն, բողոքի ցույցի անցկացումը միանգամայն օրինաչափ է:
Սակայն մեր հայրենակիցների մի մասը գերադասում է «ստանդարտից» տարբերվող ձևեր: Այսպես, դեռևս 1965-ին, երբ Երևանում առաջին անգամ եղան պահանջատիրական ցույցեր, հայ ազգայնականները ջահերով երթի տարբերակը նախընտրեցին: Հայաստանի անկախացումից հետո ջահերթերի ավանդույթը սկզբում շարունակեց Պարույր Հայրիկյանը, իսկ 1999-ից` ամեն տարի ապրիլի 23-ի ուշ երեկոյան այդպիսի երթ են իրականացնում ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցիչները: Սակայն ջահերթը կարծես կորցրեց իր սկզբնական իմաստը` հիշողության, վրեժի և կորցրածը հետ բերելու լուռ երդման…
Այսօր, երբեմն պատահում են տարօրինակ ընկալումներ: Այսպես, սփյուռքում որոշ գործիչներ ու կառույցներ (հատկապես ավետարանչականները) ապրիլի 24-ն անվանում են «ազգային սգատոն»: Դա արտացոլում է հայ հանրության մի մասի առանձնահատուկ հակումը դեպի սուգը, և դա առկա է ոչ միայն սփյուռքում, այլև հայրենիքում: Կա և հակառակ ծայրահեղությունը` Ծիծեռնակաբերդի բարձունքում ծլել են բազում զվարճավայրեր, ոմանք ագահաբար նույնիսկ սրբավայրը ձգտում են վերածել ռաբիզամուղամախառը քյաբաբնոցի:
«Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»,- լուսահոգի Մովսես Գորգիսյանի այդ խոսքը հնչեց 22 տարի առաջ, 1989 թվականի ապրիլի24-ին: Այո, ապրիլի 24-ի խորհրդում հիմնականը ոչ թե սգո, այլ պատմական հիշողության, պահանջատիրության, արդար վրեժի և կորցրածը հետ բերելու բաղադրիչներն են: Պահանջատիրության բաղադրիչը նույնպես կարևոր է ցանկացած առողջ ազգի համար, քանզի ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն` բոլոր հասանելի միջոցներով տեր կանգնել այն ամենին, ինչը քոնն է:
Վստահ ենք, որ վաղ թե ուշ ճանաչելու են բոլորը, նույնիսկ բացառված չէ, որ թուրքերը ճանաչեն ու ներողություն խնդրեն: Թող որ սխալված լինի Շահան Նաթալին, երբ պնդում էր, որ հայն ու թուրքը ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ անհամատեղելի են, մեկի կյանքը պայմանավորված է մյուսի մահով: Թուրքը կճանաչի իր ոճիրը և ներողություն կխնդրի միայն այն ժամանակ, երբ կհայտնվի իր իսկ ժողովրդական խոսքով նկարագրած վիճակում. «Եթե չես կարող կտրել քեզ հարվածող ձեռքը` համբուրիր և դիր գլխիդ»:
Վաղ թե ուշ դա լինելու է: Մեզանից յուրաքանչյուրը սերնդե սերունդ ունի իր պապերի արյան սրբազան վրեժի պարտավորությունը, և ներողամտությունը ոճրագործության և անբարոյականության հավասար բան կլինի:
Դրանով մոտենում ենք արդար վրեժի և պատժի հարցին: Ցանկացած ոճիր, առավել ևս ցեղասպանության պես ոճիրը, անպատիժ մնալու դեպքում կրկնվելու հատկություն ունի: Ուստի պատահականություն չէ, որ 20-րդ դարը ծնեց բազում հայ վրիժառուներ, ինչպես նաև վրիժառությունը հիմքում դրած բազմաթիվ կազմակերպություններ, որոնց նվիրյալ մարտիկներն իրենց գործողություններով ոչ միայն պատժեցին ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, ոչ միայն ականջները փակած մարդկությանը ստիպեցին հայոց ցեղասպանության փաստի մասին հիշել` սկիզբ դնելով ճանաչումների շղթային, այլև ազգին վերադարձրեցին 1915-ին կորցրած արժանապատվությունը:
Սակայն յուրաքանչուր հայ, անկախ նրանից, քանի տարի է անցել 1915-ից (շուտով մեկ դարը կլրանա) նաև իր տոհմի պատիվը վերականգնելու խնդիրն ունի:
Հայկական Վարկած
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.