Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խումբը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Մենք` Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին եւ ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները։
Մեզ համար ակնհայտ է, որ Մաշտոցի այգում մինչ օրս ոստիկանության կատարած բոլոր գործողությունները` ներառյալ 2012 թվականի ապրիլի 15-ին այգում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված եւ իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը, չեն համապատասխանում այդ իրավապահ մարմնի` օրենքով սահմանված լիազորություններին։
Ստիպված ենք հիշեցնելու ոստիկանությանը, որ Հայաստանի գործող օրենսդրության համաձայն վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեեւ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է`
1. այնպիսի մի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, հանրային սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, երբ այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով եւ եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարեւորություն ունի,
2. ի պաշտպանություն հակաիրավական ոտնձգությունից պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, կառավարման սահմանված կարգի ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում` թույլ չտալով անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:
Կրկին հայտնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը, ով նախապես գրավոր տեղեկացրել է ոստիկանությանը իր քաղաքացիական անհնազանդության մասին եւ ցուցաբերել է այդ անհնազանդությունը փաստացի կատարված գործողություններով, խորին համոզմունք ունի, որ, չենթարկվելով պետության ներկայացուցիչների անօրինական հրամաններին, կատարում է իր քաղաքացիական պարտքը եւ, անտեսելով պետության կողմից պատժիչ եւ/կամ ռեպրեսիվ գործողությունների կիրառման հնարավորությունը, պատրաստ է առանց բռնության իրականացնել իր առջեւ դրված նպատակը։
Ուստի ոստիկանությանը տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին Մաշտոցի այգում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել է քառասունից ավել քաղաքացի, որոնք բոլորը` հեռացնելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց եւ հանրության իրավունքների իրացման նպատակով մտել են ոստիկանների կողմից անօրինական հիմքերով պահպանվող տարածք եւ փորձել ապոմոնտաժել այնտեղ գտնվող ինքնակամ շինությունը: Այդ փաստից ելնելով համոզմունք ենք հայտնում, որ ոստիկանության կողմից իր ենթադրյալ լիազորությունների շրջանակում ապամոնտաժող բրիգադների չորս անդամների նկատմամբ հարուցված եւ իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը ոչ միայն անօրինական է, այլեւ ձեւական բնույթ ունի։ Եթե ոստիկանությունը ի զորու չէ իր վարույթում ընդգրկելու տվյալ դեպքին մասնակցած բոլոր ապամոնտաժողներին, ապա մենք պատրաստ ենք այդ գործում առկա ձեւականությունը վերացնելու նպատակով ոստիկանությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։
Միեւնույն ժամանակ տեղյակ ենք պահում, որ պետության որեւէ պատժիչ եւ/կամ ռեպրեսիվ գործողության կիրառումը որեւէ կերպ չի կարող մեր հայտարարած նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողություններից հրաժարվելու հիմք դառնալ»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.