Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Գաբրիել Բալայանը թեև շնորհակալ է, որ Կրթության և գիտության նախարարությունը, իմանալով հանդերձ, որ ինքը նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի թիմակիցն է, այդուհանդերձ, հենց իրեն է նշանակել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում, սակայն դեռ բուհի ռեկտոր է համարում Սուրեն Զոլյանին։
“Նախարարը հրաման է արձակել, որ ես լինեմ պաշտոնակատար: Այսօր աշխատանքի է եկել նաև Սուրեն Զոլյանը: Ես Սուրեն Զոլյան ռեկտորից ստացել եմ հանձնարարական՝ կատարել նախարարի հրամանը, և ես կատարում եմ: Պարոն ռեկտորն ինձ է փոխանցել նաև ֆինանսական բոլոր փաստաթղթերը, որոնք ես պետք է ստորագրեմ, սակայն ինձ համար ռեկտորը դեռ Սուրեն Զոլյանն է”,- tert.am-ի հետ զրույցում ասել է ԵՊԼՀ իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանը:
Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ռեկտորին ՀՀ կրթության և գիտության նախարարը երկու անգամ նկատողություն էր հայտարարել, որից հետո էլ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Սակայն վեջինս նախարարի որոշումը բողոքարկում է վարչական դատարանում։ tert.am-ը գրում է, որ Գաբրիել Բալայանը, ով փաստացի ղեկավարում է բուհը, իր աշխատասենյակը չէր փոխել, և ասաց, որ ոչ էլ մտադիր է։
“Ինչպես տեսնում եք, ես իմ աշխատասենյակը չեմ փոխել և մտադիր էլ չեմ փոխելու: Այսօր ես չեմ գործում ռեկտորի և Աշոտյանի արանքում, այլ ես գործում եմ բուհի շահերից ելնելով”,- ասել է Գ. Բալայանը:
Հարցին, թե վերջինս ինչ կարծիքի է Սուրեն Զոլյանի մասին, Գաբրիել Բալյանն ասաց, որ ինքը միայն դրական կարծիք ունի ռեկտորի մասին:
“Ես միանշանակ լավ կարծիք ունեմ պարոն ռեկտորի մաիսն, ես նրա թիմակիցն եմ, նրա հրավերով եմ եկել, իմ անձնական կարծիքն այն է, որ ես ցանկանում եմ՝ նա կրկին պաշտոնավարի մեր բուհում, և նրա պաշտոնավարման ընթացքում մեր բուհը հասել է միայն հաջողությունների”,- ասել է Գաբրիել Բալայանը:
Այսօր ԵՊԼՀ նախկին ռեկտորը մի ուղերձ է հղել ուսանողներին, որով կոչ է անում չբացակայել դասերից, քանի որ դա իր վրա վատ ազդեցություն կունենա:
ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի կարողացել ընդունել tert.am-ին։ Ըստ ռեկտորի պաշտոնակատար Գ. Բալայանի՝ նրա մոտ արտասհամանից հրավիրված պատվիրակության անդամներ են եղել:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.