Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու նախարարի հրամանը:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են եւ 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետի համաձայն: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետը՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության», հստակ սահմանում է, որ իրավասու մարմինը պարտադիր պետք է /այլ ոչ թե կարող է/ իր որոշմամբ դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Համաձայն ՀՀ կառավարութան 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1929-Ն որոշման 3-րդ կետի՝ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին` թիվ 220-Ա որշման 2-րդ կետի ՀՀ կրթության եւ գիտության նախարարին է վերապահվել Ս. Զոլյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: 2008 թվականի մարտի 17-ին` Գործատուի, ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, մի կողմից, եւ ռեկտոր Սուրեն Տիգրանի Զոլյան, մյուս կողմից, կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որի ամբողջ բովանդակությամբ սահմանված է, որ գործատուն լիազորված պետական մարմինն է:
Ելնելով վերոգրյալից` անհերքելի փաստ է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանդիսանում է Սուրեն Տիգրանի Զոլյանի գործատուն, հետեւաբար օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետք է դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները:
Ինչ վերաբերվում է օրենքով սահմանված հիմքի՝ «մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության» առկայությանը, ապա ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի 160-Ա եւ 2012 թվականի ապրիլի 17-ի 173-Ա հրամաններով, օրենքների խախտումների համար, Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը՝
ա. նախարարի 160-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության եւ 6-րդ մասի պահանջները,
բ. նախարարի 173-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված ՀՀ կառավարության որոշումները եւ նորմատիվ գերատեսչական իրավական ակտերը, հետեւաբար՝ օրենքները, ինչը հայտնաբերվել եւ արձանագրվել է ԵՊԼՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից:
Վերոգրյալը փաստում է, որ Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու՝ օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.