«Հրապարակ». Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերջապես պատասխանել է թերթի գրավոր հարցերին: Թերթը գրում է. «Իսկ ստացած պատասխանից ակնհայտ է դառնում, որ այս կառույցը, ինչպես և կանխատեսում էինք, ամբողջությամբ ձևական է, իր գործառույթների մեջ մտնող որևէ հարց չի քննել և ոչ մի պատասխան չի տվել: Ասել է թե ստեղծման օրվանից` 2012-ի հունվարի 10-ից, անելիք չունի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի ձևավորման ժամանակ բոլորովին այլ կերպ էր նկարագրում վերջինիս առաքելությունը: «Հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետ, բնականաբար, լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ: Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»: Եվ իսկապես, օրենքը նախատեսում է, որ այս հանձնաժողովը պետք է զբաղվի առավել բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ 500 պաշտոնյաների գործունեությամբ` հետևի նրանց եկամուտների շարժին, վարքին, կոռուպցիայի և էթիկայի խախտումների դեպքում ուսումնասիրի ու արձագանքի դրանց: Բայց, ինչպես երևում է հանձնաժողովի գործունեությունից, նրանք «կոռուպցիայի կանխարգելման» կամ «համակարգային փոփոխությունների» ուղղությամբ ոչինչ չեն արել, սակայն այդ ոչինչ չանելու դիմաց հսկայական աշխատավարձեր են ստանում: Հիշյալ հանձնաժողովի նախագահը` էմիլ Բաբայանը, ում թեկնածությունն առաջարկել էր վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ամսական ստանում է 680 հազար դրամ աշխատավարձ, նրա տեղակալը` Արեգ Շուշանյանը, 640 հազար դրամ, մյուս անդամները` 600 հազարական դրամ: Այս հանձնաժողովի անդամներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ՀՀ նախագահը (480 հազար դրամ), նախարարները (300 հազար) կամ Աժ պատգամավորները (300 հազար դրամ): Արդյունքում ստացվում է, որ ոչինչ չանելու կամ մի քանի դիմում այլ գերատեսչություններին վերահասցեագրելու համար, որը հասարակ գործավարուհու աշխատանք է, հանձնաժողովի անդամներին ամսական 37 միլիոն դրամից ավելիդ գումար է վճարվում պետբյուջեից»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.