Երբ անցյալ ամիս Թուքիայի արտաքին գործերի նախարարը գաղտնի հանդիպում ունեցավ մի խումբ հայերի հետ Վաշինգտոնում, նա իր նենգ ժպիտով և անուշ լեզվով սիրաշահեց նրանց սիրտը: Սա թուրքական ավանդական դիվանագիտության կեղծ դիմագիծն էր:
Անցյալ շաբաթ Թուքիայի ՄԱԿ-ի դեսպանը Նյու Յորքում բացահայտեց իր կառավարության վայրագ և հարձակողական դիմագիծը: Իմանալով ապրիլի 12-ին ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայանալիք սիմպոզիումի մասին` Թուրքիայի մշտական ներկայացուցիչը բողոք ներկայացրեց Գլխավոր քարտուղարության գրասենյակ՝ փորձելով խափանել կայանալիք միջոցառումը:
Միջոցառումը, որը կազմակերպվել էր «Trauma Outreach and Prevention» (Վնասվածքների վերհանման և կանխարգելման միավորում) (ATOP) կազմակերպության կողմից, կրում էր «Ցեղասպանության կանխարգելումը, իրենց պատմության մութ էջերն ընդունող ազգերը. նրանց հոգեբանական, տնտեսական և մշակութային հեռանկարները» խորագիրը: Դոկտոր Ջ. Մայքլ Հակոբյանի «Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո, մեկնաբանություններով հանդես եկան կինոռեժիսյոր Կառլա Կարապետյանը, դոկտոր Դենիս Փափազյանը, պրոֆեսոր Էրվին Սթաուբը և ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը:
Ոգևորված 2007 թվականի Թուրքիայի հաջողությունից, երբ կարողացավ խոչընդոտել Ռուանդայի մասին ՄԱԿ-ի ցուցահանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանություն եզրի օգտագործումը, Թուրքիայի դեսպանը փորձեց ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի վերջինս արգելի անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղի ունեցած սիմպոզիումը: Բարեբախտաբար, Հայաստանի ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, որը միջոցառման պաշտոնական հովանավորն էր, ընդդիմացավ և սիմպոզիումը տեղի ունեցավ ինչպես նախատեսվել էր՝ թերևս որոշ անախորժություններով հանդերձ:
Միջոցառման սկզբին թուրք երկու անկոչ դիվանագետներ ներս մտան դահլիճ՝ փորձելով խանգարել միջոցառումը: Նրանք անդադար բղավում էին՝ մեղադրելով խոսնակներին Թուրքիային վարկաբեկելու մեջ և հրաժարվեցին կատարել կազմակերպչի պահանջները՝ այն է ներկայացնել բոլոր դիտողություններն ու հարցերը գրավոր: Քանի որ իրարանցումը շարունակվեց, ստիպված եղան կանչել ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցներին, ովքեր դահլիճից դուրս հրավիրեցին այդ երկու անդիվանագետ թուրք դիվանագետներին, ովքեր հեռացան անմիտ բղավելով՝ «մենք ենք անվտանգությունը, մեզ է պատկանում անվտանգությունը, և մենք ենք վճարում անվտանգության համար»:
Իր ներածական խոսքում դեսպան Նազարյանը նկատեց, որ «97 տարի առաջ, պետականորեն մշակված մի ծրագրով իրականացվեց մի ոճրագործություն, որի մասշտաբն ու հետևանքներն անզուգական են ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ամբողջ աշխարհի պատմության մեջ: Հայերի ոչնչացման ծրագիրն իրականացվել է Օսմանյան կայսրության պետական ապարատի կողմից իր բոլոր կառույցների միջոցով և գործադրվել է հստակ հրահանգներով»:
Դոկտոր Փափազյանի խոսքերի խորագիրն էր՝ «Ինքնիշխանությունը, ազգայնականությունը, ցեղասպանությունն ընդդեմ մարդասիրության և մտավոր ազատության, ցեղասպանության պատճառներն ու դրանց վերացումը»: Նա իր դժգոհությունն արտահայտեց, «որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվում ներկայիս թուրքական կառավարության կողմից որպես հանցագործություն, որը կատարվել է իր նախորդ կառավարության կողմից՝ «Միություն և Առաջադիմություն» կոմիտեի բռնատիրության ներքո», «որ Թուրք ժողովուրդը զրկված է ճշգրիտ աղբյուրներից Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի պատճառով, որի համաձայն այդ մեղադրանքը համարվում է թուրքական վիրավորանք» և «որ այսպիսի [Օսմանյան] հավաքածուները, ինչպիսիք են բռնագրավված կալվածքների արխիվներն ու ռազմական արխիվները բաց չեն ուսումնասիրողների համար»:
Պրոֆեսոր Սթաուբը խոսեց «Հաղթել չարին. Ցեղասպանության կանխարգելումը և խաղաղարար հասարակությունների ստեղծումը» նյութի շուրջ: Նա նշեց, որ «հանցագործների, դրանց սատարողների և ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի կողմից մի խմբի տառապանքների ճանաչումը մեծ արժեք ունի ինչպես հետևանքների վերացման, այնպես էլ հաշտեցման համար»: Այնուամանայնիվ, «իրագործողները հազվադեպ և միայն մեծ դժվարությամբ են ընդունում իրենց արարքներն ու ցավակցում՝ զոհերի արժեզրկման, իրենց գաղափարախոսության և իրենց կողմից չընդունված ամոթի պատճառով»:
Կառլա Կարապետյանն ուսումնասիրել է «Ցեղասպանության ընդունման տնտեսական հետևանքները»: Նա նշեց, որ Ջ. Մայքլ Հակոբյանը նկարահանել է ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, որպեսզի նրանց ձայնը մի օր լսելի լինի միջազգային դատարաններում, որոնք կվճռեն, թե ինչպես պետք է Թուրքիան հատուցի զոհերի ժառանգներին:
Չհաշվելով Թուրքիայի կառավարության կողմից իրականացված ցեղասպանության զոհերից բռնագրավված կալվածքների, հողերի և այլ գույքի արժեքը՝ Կարապետյանը գնահատեց զոհված 1.5 միլիոն հայերի դիմաց փոխհատուցման արժեքը 15 միլիարդ դոլար: Նրա գնահատումը հիմնված էր Գերմանիայի կողմից՝ 1952 թվականից ի վեր իրականացված Հոլոքոստի վեց միլիոն հրեա զոհերի համար վճարված 60 միլիարդ փոխհատուցման վճարի հիման վրա: Կարապետյանն իր խոսքն ավարտեց՝ առաջարկելով, որ որևէ պետություն չպետք է օգուտ քաղի օրենքի խախտումից և անարդարորեն հարստանա՝ հավաստիացնելով, որ քրեական անցյալ ունեցող պետությանը չպետք է թույլ տալ, որպեսզի պահի իր հանցագործության պտուղները:
Այս շաբաթ, ATOP-ի նախագահ Անի Քալայջյանը նամակ գրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ բողոքելով թուրք երկու դիվանագետների «սանձարձակ, ոչ պրոֆեսիոնալ և ամբարտավան վարքագծի մասին»: Նա իր տարակուսանքը հայտնեց, թե ինչպես կարող էր ՄԱԿ-ը խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, երբ չի կարող կարգ ու կանոն հաստատել իր գրասենյակներում տեղի ունեցող միջոցառման ժամանակ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
- 14:10Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության ցեղասպանության վտանգի մասին
- 12:10Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց
- 11:10Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ
- 13:10Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
- 12:10Բաքուն նախատեսում է Ղարաբաղում վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների. Ալիև
- 13:10Բաքվում կրկին «իրանական լրտեսների» են բռնում, տասնյակ մարդիկ ձերբակալվել են
- 15:10Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու
- 11:10Հրվ. Կովկասում ամերիկացի նոր դեսպանը հակադարձել է Փաշինյանին. «ԼՂ-ի հարցը պետք է ներառվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում»
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.