«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել մտնել «Արմնյուզ» հեռուստաընկերության տաղավար եւ բանավիճել ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:
Փաշինյանը նախատեսված ժամին` 21:50-ին ներկայացել է հեռուստաընկերության մոտ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք:
«Այս ընթացքում տեղեկատվությունը խեղաթյուրված է ներկայացվում, թե ես Ռուբեն Հայրապետյանին հրավիրել եմ բանավեճի: Ինքն է հրավիրել ՀԱԿ ներկայացուցիչներին` մեզ թողնելով ֆորմատը ընտրելու ձեւը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը` հավելելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանի պնդումը, թե կողմերը համաձայնության չեն եկել ֆորմատի շուրջ, չի համապատասխանում իրականությանը: «Արմնյուզ հեռուստաընկերությունը չի թողնում ինձ ներս: Կոչ եմ անում հայաստանյան հեռուստաընկերություններին ուղիղ եթեր տալ ինձ, ինչպես Ռուբեն Հայրապետյանին: Հայրապետյանը հոխորտաց, հոխորտաց, բայց վերջին պահին վախեցավ եւ հրաժարվեց բանավիճել: Վախեցավ, որ կպարտվեն»,- նշել է Փաշինյանը:
Նա նաեւ Արտակ Ալեքսանյանին տեղեկացրել է, որ լինելու է «Արմնյուզի» մոտ:
«Արմնյուզից» առաջարկեցին գալ եւ անցակետում միացված հեռուստացույցով լսել, թե ինչպես է հաղորդավարը Փաշինյանի գալու վերաբերյալ հարց տալու պատգամավորին: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ չի պատրաստվում հեռուստացույցով դիտել Հայրապետյանին:
Ի դեպ, հեռուստաընկերության մոտ էր ներկայացել թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Գրիգորյանը, ով առաջարկել է բանավիճել իր հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ խնդիր չունի բանավիճել որեւէ մեկի հետ:
Նշենք, որ նույն պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Արտակ Ալեքսանյանի հյուրը Ռուբեն Հայրապետյանն էր: Ալեքսանյանը հարցրել էր, թե Հայրապետյանը չի՞ ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին Ռուբեն Հայրապետյանն ուղիղ եթերով պատասխանել է, թե չի ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես չեմ ցանկանում նրա հետ բանավիճել: Ես ոնց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում և չեմ հարգի իմ ընկերոջն էլ, եթե նա բանավիճի նրա հետ: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճել», — «Արմնյուզի» ուղիղ եթերում ասել է Հայրապետյանը:
«Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչները օբյեկտիվ գնահատելով իրենց հնարավորությունները, ուղղակի ամոթալի կերպով փախչում են բանավեճից: Ես գնահատում եմ, որ տվյալ մարդու խոսքը դադարում է արժեք ունենալուց, որովհետեւ նա հրաժարվեց բանավեճից, որի պայմաններն ինքն էր առաջարկել: Ապրիլի 12-ին Ռուբեն Հայրապետյանը թույլ է տվել ճղճոցների արժեք ունեցող հայտարարություններ: Այստեղ տեղի ունեցողը կարող եք համարել իմ պատասխանը Ռուբեն Հայրապետյանի ճղճղոցներին եւ ողջ հանրապետական կուսակցությանը»,-ասել է Փաշինյանը, գրում է news.am ը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.