ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔ ………Մեծարգո Սերժ Սարգսյան
Մտահոգիչ փաստ է, որ ՀՀ-ում պատիժ են կրում 104 ցմահ ազատազրկման դատապարտվածներ: Խնդրի առնչությամբ մտահոգություն է հայտնել և՛ ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգը, և՛ ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանը: Օրինակ` ՀՀ չափ բնակչություն ունեցող Էստոնիայում ցմահ դատապարտյալների թիվը 6-ն է: Օրինակները շատ են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման նախադեպ չկա, չի կիրառվում նաև ԴՆԹ թեսթը՝ որպես նմանօրինակ գործերի վերաբացման հիմք, /ինչպես արվում է արտերկրի շատ երկրներում/, ուստի խնդրում ենք ներման ինստիտուտի միջոցով կատարել առաջին քայլը իրավիճակը մեղմելու համար: Ուստի, ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է Ձեզ մարդասիրական խնդրանքով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նույնատիպ խնդրանքներով 30 արվեստագետներ և 9 իրավապաշտպան կազմակերպություններ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ դարձյալ դիմել էինք Ձեզ` խնդրանքով կիրառելու ՀՀ սահմանադրությամբ երկրի նախագահին վերապահված բացառիկ իրավունքը` ներում շնորհելու մեկ անձի սպանության մեջ մեղադրված, առաջին դատվածությամբ և արդեն 15 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալների: Սակայն որևէ պատասխան ՀՀ նախագահի նստավայրից մենք այդպես էլ չստացանք:
Քաղաքակիրթ աշխարհում ներման ինստիտուտը տոների կապակցությամբ մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության ու մարդասիրության մասին: Օրեր առաջ էլ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում նախագահը ներում է շնորհել 200 դատապարտյալի Զատկի տոնի կապակցությամբ: Հաշվի առնելով, որ մայիսը հայերիս հաղթանակաշատ ամիսն է, ուստի դիմում ենք Ձեզ դարձյալ նույն խնդրանքով:
Մեծարգո Սերժ Սարգսյան, ապավինում ենք Ձեր մեծահոգությանը և խնդրում կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը` ներում շնորհելով 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ.-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ դրանով իսկ փոքր-ինչ մեղմելով Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների թվաքանակի խնդիրը:
ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ԶԲԱՂՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 3:10Գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Արման Թաթոյան
- 15:10Զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպք է բացահայտվել
- 14:10Արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման, ավազանման զանգվածի արդյունահանման փաստեր
- 13:10ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ
- 15:10ԱԱԾ-ն՝ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների ձերբակալման մասին
- 12:10Վարչապետին, պատգամավորներին վիրավորելու դեպքում անձը քրեական պատասխանատվության կենթարկվի. «Իմ քայլ»
- 15:10«Պատրոն Դավիթը» հերքում է. մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որեւէ բնութագիր չի թաքցվել
- 11:10Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս երկու նախկին պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
- 15:10Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն
- 13:22Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրամասի պետին. որդին նրան հայտնաբերել է տան նկուղում՝ կպչուն ժապավենով կապված
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.