Գյումրիում տեղի ունեցած դեպքերը նոր որակներ են ստանում՝ ավելին դրանք վերածվում են լուրջ ռազբորկայի: Ի պատասխան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարության՝ թե իր դստեր փեսացուի սպանության գործով ձերբակալվածները ԲՀԿ-ի շտաբի կարկառուն ներկայացուցիչներ են, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն news. am -ի թղթակցի հետ զրույցում ասել է.
«Ես ցավում եմ, որ անգամ մարդկային ցավը չի սթափեցնում որոշ պաշտոնյաների, և նրանք փորձում են նույնիսկ նման դժբախտությունը քաղաքականացնել։ Մեկ բան հստակ է՝ «Բարգավաճ Հայաստանի» որևէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ: Ինչպես նաև՝ ձերբակալված անձը մեր կուսակցության հետ որևէ կապ չունի:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ որոշ պաշտոնյաներ երևակայության լուրջ ավելցուկ ունեն, սակայն ուղղակի պարկեշտ չէ անգամ ընտանեկան ողբերգության մեջ քաղաքական դիվիդենտներ փնտրելը։ Ընտրությունները գալու և անցնելու են, և պետք չէ անհուսորեն ընկնել քաղաքական էյֆորիայի գիրկն ու անել խիստ վտանգավոր հայտարարություններ»:
Հիշեցնենք որ, Գյումրու քաղաքապետ Ղուկասյանն իր դստեր փեսացուի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ «Խանդի խնդիր չկա, դա սուտ է: Բոլոր ձերբակալվածները Գյումրու ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են: Խանդի վարկածը սարքովի է և այդ երիտասարդն՝ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են։ Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»,- ասել էր նա։
Ի դեպ «խանդի հողի» Վարկածը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանինն է, որ լրագրողին ասել էր, թե կատարվածը միանշանակ քաղաքականության հետ կապ չունի: Իսկ հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել, նա պատասխանել էր, որ դա վարկածներից մեկն է:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.