Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Վահան Խալաֆյանի սպանության աղմկահարույց գործով ի պաշտոնե պատասխանատուն և վկան: ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որով իր տարակուսանքն է արտահայտում.
2012 թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Սամվել Տոնոյանը:
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված 6 քաղաքացիներից՝ Վահան Խալաֆյան, Դավիթ Գյուլումյան, Նորայր Չիլյան, Արայիկ Առաքելյան, Արթուր Իսպիրյան, Շիրազ Մարկոսյան, Վահան Խալաֆյանը նույն օրը մահացել է Ոստիկանության բաժնում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վ. Խալաֆյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքում, այնուհետև հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել է ոստիկանության բաժնում բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի մի խումբ աշխատակիցների նկատմամբ, որոնցից բաժանմունքի պետ Ա. Հարությունյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Օպերլիազորներ Գարիկ Դավթյանի, Գագիկ Ղազարյանի և Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառվեց համաներում և նրանք ազատվեցին պատժի կրումից:
Վահան Խալաֆյանի մահվան վերաբերյալ թե’ նախաքննության և թե’ դատաքննության փուլում ԶԼՄ-ներում հրապարակվեցին բազմաթիվ տեղեկություններ, մեկնաբանություններ այն ժամանակ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանի հնարավոր դերակատարման մասին:
Չնայած նախաքննության և դատաքննության ընթացքում Ս. Տոնոյանը ներգրավվեց միայն որպես վկա, սակայն նրա տված ցուցմունքները և պարզաբանումները որևէ վստահություն չներշնչեցին Վահան Խալաֆյանի մահվան գործում առնչություն չունենալու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանապետի կողմից Սամվել Տոնոյանի նշանակումը Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնում առաջացնում է առնվազն տարակուսանք: Ոստիկանապետը բաժնի պետի պաշտոնում նշանակում է մի անձի, որի ենթակայությամբ աշխատած ոստիկանները մեղադրվել են քաղաքացիների նկատմամբ բռնություններ և խոշտանգումներ կիրառելու հիմքով, որոնցից մեկը մահացել է:
Գտնում ենք, որ նման կադրային նշանակումը առաջացնում է Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից մարդու իրավունքների խախտման վտանգներ, որի ողջ պատասխանատվությունը կրում է ոչ միայն անձամբ Ս. Տոնոյանը, այլև ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.