Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը փորձեց բացել գաղտնիքը, թե ինչու է որոշել առաջադրվել:
Պարզվում է. Ռուբեն Հայրապետյանն իր թեկնածությունն առաջադրել է այն պատճառով, որ նրան տեղեկություններ են հասել, թե առաջին ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու Լևոն Տեր-Պետրոսյանը.«Ես փորձեցի օգտվել այդ հաճույքից և անպայման առաջադրվել ու ժողովրդին ներկայացնել, թե իրականում ով է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն էլ` մարդը վախեցել է, չի դրել: Վերջերս էլ հայտարարություն է արել, թե ինքը «ռազբորկի» չի գնա: Տարիներ շարունակ ձգտել է ինձ հետ շփվի, եկել — շփվել է, բազմաթիվ անգամ տարբեր տրամաչափի բանագնացների ուղարկել է, որ ես աջակցեմ իրեն, իր տղային ուղարկել է ինձ մոտ, եթե դա «ռազբորկա» է, ուրեմն սա էլ է «ռազբորկա»: Ուղղակի էդ մարդը չունի այնքան ազնվություն, որ իր լեզվանի աշակերտներին ազնվորեն խոստովանի»:
Ֆեյսբուքում այսօր օգտատերերից մեկը գրել էր. որ ԱԺ հանրապետական պատգամավորները «Բեզբոժնի կայֆավատ են լինում»:
Դա իրոք այդպես է, երբ ասուլիս են հրավիրում ու ասում, որ ասենք «Հայրապետյանը 50 հազար դրամ է փոխանցել իր ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի նախընտրական հաշվեհամարին, քանի որ նա բազմազավակ հայր է», կամ Ալեքսանյանն է համոզել, որ Ռուբեն Հայրապետյանը փոխի իր որոշումն ու առաջադրվի թեկնածու: Կամ ասել, թե՝ չի ճանաչում ՀՀ ազգային ժողովի դեռևս գործող ՀՀԿ-ական պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին.«Տիգրան Արզաքանցյանն ո՞վ է, չեմ ճանաչում, չեմ հիշում իրեն», Իսկ այ նրա փոխարեն առաջադրված «Եւրոստան ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանն ուրիշ է.«Այ Մանվել Բադեյանին շատ լավ եմ ճանաչում, նա իմ կուսակից ընկերն է»:
Կարելի՞ է այլ որակում տալ այս ամենին: Ասում են ընտրությունները վերածվել է թատրոնի, միայն թե պարզել է պետք՝կատակերգության ժանրում, թե՞ ողբերգության:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.