Մենք նախորդ “4 միլիարդ ռուբլու պարտք ունեցող MMM-ը ՀՀ-ում խոշոր հարկատու է” հրապարակման մեջ` անդրադարձել էինք MMM ֆինասական պիրամիդային, մասնավորապես այդ ընկերության հայաստանյան գործուներությանը:
Պարզելու համար, թե գործո՞ւմ MMM ընկերությունը հարկային դաշտում, «Հայկական Վարկածի» բանավոր հարցմանը Պետեկամուտների կոմիտի լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ այո MMM ընկերությունը գրանցված է հարկային դաշտում. «Պատկերացրեք, մեր խոշոր հարկատուների ցանկում է` նույնիսկ առաջնային հորիզոնականներում: Թե, երբ է գրանցվել չեմ կարող ասել, բայց եռամսյակը մեկ, մենք հրապարակում ենք հարկատուների ցանկը և այս կազմակերպությունը խոշոր հարկատուների մեջ է»:
Սակայն հոդվածի հրապարակումից հետո Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ուղարկել, որի համաձայն տեղի է ունեցել շփոթմունք, Խոսքը վերաբերվել է ոչ թե MMM ֆինասական պիրամիդային, այլ MMM շինարարական ընկերությանը, որն ի դեպ, հարկատուների հորիզոնականում գտնվում է երկրորդ հարյուրյակից ներքև:
“Հայկական վարկած” էլեկտրոնային կայքէջի “4 միլիարդ ռուբլու պարտք ունեցող MMM-ը ՀՀ-ում խոշոր հարկատու է” հրապարակման վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ Ձեր նշած “ՄՄՄ ֆինանսական պիրամիդա” կոչվող ընկերության վերաբերյալ բանավոր հարցմանն ի պատասխան լրագրողին առաջարկվել է այցելել www.taxservice.am կյաքէջ և ծանոթանալ այնտեղ հրապարակվող ցանկին, մինչդեռ հրապարակման մեջ նշվում է, թե իբր մենք տեղեկացրել ենք որ “ՄՄՄ ֆինանսական պիրամիդա”-ն գտնվում է խոշոր հարկ վճարողների ցանկում և զբաղեցնում է “հարկ վճարողների առաջին հորիզոնականները”, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, հրապարակման մեջ տեղ է գտել ևս մեկ թյուրիմացություն. մեկ ընկերության մասին տեղեկատվությունը վերագրվել է միանգամայն այլ ընկերության:
Իսկ թե MMM ֆինասական պիրամիդան գործո՞ւմ է հարկային դաշտում և ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում, ՊԵԿ-ից խոստացան պատասխանել արդեն գրավոր կարգով:
Հ.Գ. Ի դեպ Ապրիլի 5-ին MMM-ի գրանցման վերաբերյալ հարցում ենք ուղարկել նաև արդարադատության նախարարությանը և առայժմ սպասում ենք պատասխանի:
- 15:10Մեկին ծեծելով են սպանել, մյուսին՝ խեղդել պոլիէթիլենային տոպրակի օգնությամբ. երկու դիակները թաղել են տան բակում
- 15:10Գեղարքունիքի մարզում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել. կիրառվել է ֆիզիկական ուժ, արցունքաբեր գազ
- 14:10Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
- 13:10Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
- 15:10Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
- 13:10Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
- 12:10Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
- 11:10Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար
- 15:10«Կինդեր ձվիկ» կոնֆետներ, «Նուտելլա» և այլ ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել. ՊԵԿ բացահայտումը
- 15:10ՔԿՀ պաշտոնյան «օրենքով գողից» կաշառք է ստացել
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.