Պաքուի մէջ կայացած «Եւրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովին տեղի ունեցաւ ակնկալուածը: Հիւրընկալող Ազրպէյճանի նախագահը հիւրընկալուող Հայաստանը անուանեց «ցեղապաշտ», «բռնագրաւող» եւ «գերեզմաններ պղծող»:
Երկուշաբթի օրուան նիստերուն որեւէ ձեւով չէր շօշափուած հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը: Երեքշաբթի եւս, առանց արցախեան թղթածրարի քննարկման որեւէ առիթի, Ազրպէյճանի թիւ մէկ ղեկավարը նման յայտարարութիւն կատարելով խորքին մէջ ինք դրսեւորած եղաւ ցեղապաշտութիւն եւ յարձակողապաշտութիւն:
Ի հարկէ հայկական կողմը հակադարձեց: Խնդիրը սակայն եւրոպական կառոյցներուն կը վերաբերի հիմնականին մէջ, աւելի քան հայկական կողմին: Պաքուի մէջ նման խորհրդաժողովին հայկական մասնակցութիւնը հայոց պետութեան կ՛ապահովէ յստակ առաւելներ: Անիկա ամէնէն առաջ եւրոպական կառոյցներու կազմակերպած վեհաժողովներուն նկատմամբ աշխուժ մասնակցութեան ցուցանիշ է, համարկման քաղաքականութիւնները լիարժէք իրականացնել է եւ «Եւրանեսթ»-ի գծած կանոններուն ընդառաջ շարժիլ է:
Միաժամանակ` քաղաքական կամքի յստակ դրսեւորում է. մանաւանդ Պուտափեշտի կացինը մտաբերելով, առօրեայ եթէ ոչ ամէնժամեայ հրադադարի խախտումները նկատի ունենալով եւ քարոզչաքաղաքական ապատեղեկատուութեան ականատես ըլլալով:
Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան ներկայութիւնը Պաքուի խորհրդաժողովին քաղաքական ժամանակակից օրինաչափութիւններու յարգում է, եւրանեսթեան ծրագիրներուն աշխուժ ներգրաւումն է եւ մասնակից պետութիւններէն ակնկալուած գործունէութեան բարձր ցուցանիշ է:
Երբ հակառակ նշուած իրողութիւններուն հայկական կողմը անվերապահ մասնակցութիւն կ՛ունենայ Պաքուի խորհրդաժողովին, ապա հիւրընկալող կողմէն նուազագոյնը կ՛ակնկալուէր հիւրընկալէ մը ակնկալուած պատշաճ պահուածք: Պատշաճ պահուածքը սակայն, սկզբունքով կ՛ակնկալուի քաղաքական պայմանաւորուածութիւնները յարգող պետութենէ մը: Հրադադար խախտելը միջազգային համաձայնութիւն չյարգել է, յուշակոթող քանդելը մշակութային հարցերու մասին միջազգային ուխտեր նկատի չառնելն է, իսկ հայատեացութիւն սերմանելն ու տարածելը ցեղապաշտութիւն մերժող միջազգային ընտանիքի ճշդած օրինաչափութիւններու ոտնակոխում է:
Խնդիրը ուրեմն, ուղղակիօրէն պետութեան մը կ՛առնչուի, որ առ հասարակ միջազգային հասկացողութիւններու շրջանցումներ կը կատարէ ամէն առիթի: «Եւրանեսթ»-ի ղեկավարութիւնը պարտաւոր էր այս հանգամանքները նկատի ունենալ «Եւրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի վայրը Պաքուն ճշդելէ առաջ: Պատահարը խորքին մէջ իբրեւ էութիւն առնուազն համահունչ շարժառիթներ ունի Պուտափեշտի մէջ ազրպէյճանցի սպային կողմէ հայ սպային դէմ գործադրուած կացինահարումին հետ:
Հայատեացութեան տարածումին ընդմէջէն գերազանցապէս ցեղապաշտական մոլուցքի զարգացումն է, որ կը ղեկավարուի Պաքուի ամենաբարձր մակարդակներէն: Այդ մթնոլորտն է, որ ազրպէյճանական կացինները կը սրէ եւ նորանոր դաւադրութիւններու կ՛առաջնորդէ ազրպէյճանցի քաղաքացիներն ու զինուորները:
Ահա այս կէտն է, որուն վրայ մնայուն ուշադրութիւն կեդրոնացնելու պարտաւորութեան տակ են «Եւրանեսթ»-ը կամ ընդհանրապէս եւրոպական ընտանիքի կառոյցները: Ցեղապաշտութիւնը, յարձակողապաշտութիւնն ու քաղաքական ամենամեղմ ըսելաձեւով` անհիւրընկալութիւնը եւրոպական օրէնքներուն, հասկացողութիւններուն եւ ընդհանրապէս օրինաչափութիւններուն հիմնովին հակասող երեւոյթներ են: Այս բոլորը իբրեւ հակասական եւ մերժելի երեւոյթներ կը բազմապատկուին եւ ինքնաբերաբար խոշորացոյցի տակ կու գան, երբ հիւրընկալող կողմէն կը կիրարկուին հիւրընկալուող կողմին նկատմամբ:
Հայկական համարժէք հակադարձութիւնը` իր կարգին: Այդ հակադարձութիւնը կարեւոր չափով մը վստահաբար պատգամ կ՛ունենայ «Եւրանեսթ»-ի ղեկավարութեան, որպէսզի առարկայական գնահատական տայ Ազրպէյճանի նախագահին դրսեւորած յարձակողապաշտութեան, որ ի դէպ հայկական կողմին ուղղուած ըլլալու զուգահեռ ուղղուած է «Եւրանեսթ»-ին: Թերեւս ալ նախ եւ առաջ` «Եւրանեսթ»-ին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.