ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի գրասենյակը, ըստ Aravot.am-ի ահազանգել է իրենց, առ այն, որ ոստիկանները եկել են խուզարկելու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող Լալայան 2 գ հասցեում գտնվող սեփական տունը: «Մինչ մենք կհասնեինք այնտեղ` ճշտելու, թե որն է խուզարկման պատճառը, ոստիկանները արդեն հեռացել էին: Պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ նրանք ցանկացել են խուզարկություն անցկացնել իրենց բացարձակապես անհայտ դեպքերի ու ծեծռկուտքի հետ կապված», — գրում է կայքը:
Որի տեղեկություններով, ոստիկանները ներկայացել են դատարանի որոշմամբ, որտեղ որպես ծեծկռտուքի մասնակից նշված է եղել նաև պատգամավորի հոր` Կամո Գրիգորյանի անունը, սակայն պարզելով, որ տունը պատգամավորի անունով է, նրանք թողել և հեռացել են: «Պարոն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի ՞ նչ ծեծռտուքի մասին է խոսքը, և պատգամավորի հայրը որքանո ՞վ մասնակցություն ունի Գյումրիում նախորդ օրը երկու մականունավոր երիտասարդների`«Շեկոյի» և «Տանկի» միջև տեղի ունեցած ռազբորկային: Հարցին ի պատասխան Աղասի Աբրահամյանն ասել է. « Ինչպե ՞ս կարող է պատգամավորի հայրը մասնակցություն ունենալ նման դեպքի, նա ֆիզիկապես անգամ չէր կարող կապ ունենալ, դուք ձեր աչքով տեսաք, որ երեկ պարոն Ծառուկյանը Գյումրի էր եկել Մարտուն Գրիգորյանի հորեղբոր հիշատակին նվիրված ըմբշամարտի հուշամրցույթին մասնակցելու, երբ մարդու եղբոր հիշատակն են հարգում, նա որտե՞ղ կարող էր լինել, դուք ո՞նց եք պատկերացնում»:
Մեր այն հարցին ի պատասխան էլ , թե Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն «Շեկոն» ԲՀԿ-ական է, որը ռազբորկա է սարքել ՀՀԿ-ի համար թիվ 34 ընտրատարածքում ձայներ հավաքող «Տանկի» հետ պարոն Աբրահամյանը պարզաբանեց. «Մենք մեր կուսակիցներին լավ ենք ճանաչում, ի՞նչ կապ ունի Շեկոն ԲՀԿ-ի հետ, ես միայն մի բան կարող են վստահորեն ասել` այս խուզարկության փորձը միանշանակ կապված է ընտրությունների հետ» գրում է կայքը, հիշեցնելով, որ թիվ 34 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրին, մեծամասնական ընտրակարգով պայքարի են դուրս եկել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արման Սահակյանը:
Aravot.am-ը խուզարկման հետ կապված պարզաբանումներ է խնդրել նաև Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանից, որը վստահեցրել է. «Նման բան չկա, ոչ մի խուզարկություն չի կատարվել, նման փորձ չի արվել, եթե կատարած լինեինք, կասեի կատարել ենք»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.