Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 1-ի արտահերթ նիստում գրանցեց Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրված 9 քաղաքական ուժերի` ներկայիս գումարման ԱԺ-ում ներկայացված Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ժառանգություն», ինչպես նաև Հայաստանի Դեմոկրատական, Կոմունիստական և «Միավորված հայեր» կուսակցությունների և արմատական ընդդիմության` «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքի, ընտրական ցուցակները:
ԿԸՀ անդամների կողմից առարկություններ եղան միայն «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքի ցուցակում ընդգրկված մեկ և «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված երկու անձանց գրանցման հարցում: Արդյունքում` ԿԸՀ-ի միաձայն որոշումներով մերժվեց այդ անձանց գրանցումը:
Ինչպես և սպասելի էր, մերժվեց ՀԱԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված անկուսակցական, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թեկնածության գրանցումը նույն հիմնավորմամբ, ինչ Երևանի թ.10 ԸԸՀ-ում, որտեղ նա առաջադրված էր մեծամասնական ընտրակարգով: Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տված ճշգրտված տեղեկանքի, Խ.Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, ինչը, Ընտրական օրենսգրքի համաձայն, գրանցման անհրաժեշտ պայմանններից է:
ԿԸՀ-ն մերժեց նաև ՕԵԿ-ի ցուցակից Արամ Հարությունյանի (ցուցակի 59-րդ հորիզոնական) և Հակոբ Թոսունյանի (176-րդ) գրանցումը` ներկայացված փաստաթղթերը թերի լինելու և ԿԸՀ-ի զգուշացումից հետո Ընտրական օրենսգրքով սահմանված 48 ժամում թերությունը չվերացնելու հիմքով: Մասնավորապես, առաջինի դեպքում թեկնածուի կողմից ներկայացված անձնագրի սերիան ու համարը չէին համապատասխանում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված տվյալներին: Երկրորդ դեպքում` թեկնածուի վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ երկրի քաղաքացիություն չունենալու մասին Ոստիկանության համապատասխան վարչության Քաջարանի տարածքային ստարաբաժանման կողմից տրված տեղեկանքը կնքված չլինելու պատճառով:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստում նաև հրապարակեց տարբեր կուսակցությունների ընտրական ցուցակներում նախապես ընդգրկված մի շարք քաղաքացիների դիմումները, ըստ որոնց նրանք հանձնաժողովին խնդրել են իրենց չգրանցել որպես թեկնածու, այլ կերպ ասած, ինքնաբացարկ են հայտնել:
Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակից նման խնդրանքով դիմել են Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետներ Նվեր Պողոսյանը և Սերգեյ Բագրատյանը (ցուցակում համապատասխանաբար 60-րդ և 62-րդ), ՀՀԿ-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը (55-րդ), Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը (80-րդ) և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Բաղդասարյանը (229-րդ), ՕԵԿ-ից` գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը (117-րդ), «Միավորված հայեր» կուսակցությունից` Տեռնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի դասախոս Տելեմակ Աֆրիկյանը (23-րդ):
Արդյունքում, հաշվի առնելով ԿԸՀ-ի կողմից 3 թեկնածուների գրանցումը մերժելու մասին որոշումները և վերոհիշյալ թեկնածուների դիմումները, գրանցումից հետո ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ընտրական ցուցակներում ընդգրկվածների թվաքանակները նվազեցին երեքով, ԲՀԿ-ինը` երկուսով, ՀԱԿ-ի և «Միավորված հայեր» կուսակցության ցուցակները` մեկականով:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 250 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար ՀՀԿ փոխնախագահներ, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն են:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 163 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար ԲՀԿ-ականներ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն են:
«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 175 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՕԵԿ նախագահ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար ՕԵԿ փոխնախագահներ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 85 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Արտյուշ Շահբազյանն են:
«Ժառանգության» կողմից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համատեղ ներկայացված, համամասնական ցուցակում ընդգրկված է 73 թեկնածու: Ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ և «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն են:
Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված է 122 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու «Հանրապետություն» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ
Արամ Զ. Սարգսյանն են:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 45 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար անկուսակցական Լենսեր Աղալովյանն ու ՀԴԿ անդամ Արմեն Հովսեփյանն են:
ՀԿԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 75 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Երկրորդը և երրորդը համապատասխանաբար Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը ու ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն են:
«Միավորված հայեր» կուսակցության ցուցակում ընդգրկված է 28 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՄՀԿ Քաղաքական խորհրդի և վարչության նախագահ Ռուբեն Ավագյանը: Հաջորդ երկուսը ՄՀԿ-ական Գուրգեն Հովսեփյանն ու Գայանե Անդրեասյանն են:
Ապրիլի 8-ից պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: Այն կավարտվի մայիսի 4-ի ժամը 24.00-ին:
- 3:10Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության գործով ներգրավված է ԱԺ նախկին պատգամավոր և նախկին մարզպետ. ԱԱԾ
- 13:10Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով գործ է հարուցվել
- 15:10Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին
- 11:10Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ. ՄԻՊ
- 12:10Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 12:10Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ
- 11:10Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
- 15:10Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
- 15:10ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
27.01.2021 | 14:10
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.