Հայկական շուկայում մարտի 29-ին հայտնաբերված չմակնշված ձուն եղել է ժամկետանց, որը Հայաստան է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից. Տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Այսօր վերը նշված գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.Սույն թվականի մարտի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված և ժամկետանց ձու:
Խնդրի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ”Աշոցք” ՍՊԸ-ի կողմից: Այժմ Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ»:
Մեզ հետ զրույցում Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց, որ չմակնշված ձվի առկայության առաջին ահազանգը ստացվել է Գյումրիից, ապա իրենց որոնման արդյունքում մի խմբաքանակ էլ հայտնաբերվել է նաև Երևանում: Այժմ աշխատանքները նոր խմբաքանակ գտնելու ուղղությամբ շարունակվում են:
ՍԱՊ ծառայությունը, ըստ Պիպոյանի չի տիրապետում Աշոցք ՍՊԸ-ի մասին այլ տվյալների, քանի որ դա չի մտնում իրենց իրավասությունների շրջանակ. «Մենք չունենք պետռեգիստի տվյալները», — մեր հարցին, թե ո՞վ է ՍՊԸ-ի ղեկավարը, կամ ի՞նչ ընկերություն է այն, ասաց Պիպոյանը:
Ասել է, թե` չգիտեն, ինչ գործառույթ ունի ձու ներկրած իրավախախտ ընկերությունը:
Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «Աշոցք» ՍՊԸ-ն, քանի որ ձու ներկրող ընկերությունները Հայաստանում մի քանիսն են և հայտնի են դաշտին քիչ թե շատ ծանոթներին:
Ըստ մեր հայտնաբերած տեղեկության «ԱՇՈՑՔ» ՍՊԸ-ն շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին: Ընկերության տնօրենը Պետրոս Սահակյանն է: «ԱՇՈՑՔ» ՍՊԸ-ն իրականացնում է լայնածավալ գործունեություն Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերության գործունեության հիմնական ոլորտը կապիտալ շինարարությունն է: Որակյալ մասնագետներով համալրված աշխատակազմը կատարում է որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխան կառուցման, ջրամատակարարման համակարգերի բարելավման, հիմնանորոգման, էլեկտրամոնտաժային, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ: Ընկերությունը համագործակցում է և կապեր ունի նաև արտերկրում, զբաղվում է տարբեր շինանյութերի, էլեկտրական գործիքների, սարքերի, սարքավորումների, ինչպես նաև շին. աշխատանքներն առավել արդյունավետ և բարձրորակ դարձնող այլ նյութերի ներմուծմամբ և հանդիսանում է մատակարար Հայաստանում:
Այս ընկերությունը գրանցված է Լեռնային Ղարաբաղում, սակայն գրասենյակ ունի նաև Երևանում: Այն, դատելով համացանցում եղած տեղեկություններից , գտնվում է բավականին արտոնյալ դիրքերում. 2010-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շրջանակում անցկացված և ծրագրի կառավարման խորհրդի հավանությանն արժանացած «Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Դպրեւանք, Շամիրամ և Նոր Ամանոս գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Աշոցք» և «Կապավոր» ՍՊԸ-ների կոնսորցիումը։
Ընկերության անունը շրջանառվել է նաև 2009 -2010 թվականին, Մասիսի խմելու ջրի խողովակների աշխատանքների հետ կապված, երբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ կասկածելի գործարքների արդյունքում ՍՊԸ-ն հայտնվել էր մամուլի էջերում:
Ինչևէ, մենք զանգահարեցինք «Աշոցք ՍՊԸ»-ը փորձելով պարզել ժամկետանց ձու ներկրող և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության կապը: Փոխտնօրենը, որը ներկայացավ Սերգեյ անունով, ասաց, թե Սննդի անվտանգության ծառայությունը գլուխը քարին է տալիս, իրենց մեղադրելով. «Ես հենց հիմա գնում են էնտեղ տեսնեմ էդ ինչեր են ասում»: Իսկ իրենց`բոլորովին այլ ոլորտում գործող ընկերության ձվի ներկրումով զբաղվելը, այսպես բացատրեց. «Մենք ձու ենք ներկրել բնակչության մասին մտածելով, ձուն ներկրվել է դեռևս Նոր տարուց առաջ, բաժանել ենք խանութներին, որ Նոր տարուն ձվի դեֆիցիտ չլինի , ինչպես նախորդ տարի, երբ ազգաբնակչությանը150 դրամով ձու էին վաճառում»: Պարզվում է «Աշոցքը» ձուն հանձնել է 30 դրամով, որը ըստ փոխտնօրենի վաճառվել վերջացել է վաղուց:
Իսկ Սննդի անվտանգության ծառայությունից վստահեցնում են, որ ժամկետանց և չմակնշված ձվեր իրենք հայտնաբերել են օրերս` վաճառքում:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.