Երեւութական որոշ դադարից հետո, Անկարայի ներկայացուցիչները վերահայտնվել են լիբանանյան հրապարակներում` կրթական եւ մշակութային տարազներով: Երկուշաբթի, Բեյրութում, լիբանանցի իր գործընկերոջ ներկայությամբ, Թուրքիայի կրթության նախարարը բացում էր թուրքական մշակութային կենտրոնը: Մինչ այդ, հյուսիսային Լիբանանի Քաուաշրա գյուղը հյուրընկալում էր թուրք նախարարին` կատարելու հանրային մի վարժարանի հիմնարկեքը: Այս առիթով իր հարցազրույցներից մեկի ընթացքում թուրք նախարարը նպատակահարմար նկատեց հայտարարելու, թե շուտով սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությունը Լիբանան:
Թուրք նախարարի լիբանանյան հագեցած ժամանակացույցից զատ մեկ այլ լրատվություն էր գրավում երկրում թուրքական շարժումների հետեւողների ուշադրությունը: Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ առաջիկա օրերին մարոնի պատրիարք Պշարա Ռային մեկնելու է Թուրքիա:
Լրատվությունը անմիջապես վերհիշեցնում է նախարար Դավութօղլուի Լիբանանկատարած վերջին այցելության ընթացքում բարձրացված հարցը` Միջին Արեւելքի քրիստոնյա եկեղեցիների եւ իսլամ հոգեւոր ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում երկխոսություն կազմակերպելու անհրաժեշտությունը: Այս հարցը արծարծվել էր լիբանանյան համայնքի հոգեւոր մի շարք պետերի եւ հատկապես Ռայի պատրիարքի եւ նախկին նախագահ Ամին Ժեմայելի հետ:
Պատրիարքի այս այցելության նպատակն ու բնույթը պաշտոնապես չեն նշվում, այսուհանդերձ, մամուլի մի շարք ներկայացուցիչներ պատրիարքի հետ կապված Թուրքիայում տեղի ունենալիք հոգեւոր գործունեության որոշ մանրամասնություններ են հաղորդում: Պարզ է, որ առաջադրված ընդհանուր նպատակի` քրիստոնյա-իսլամ երկխոսություն ծավալելու նախապատրաստությունն է, որ կատարվում է այս ձեւով: Ավելի ընկալելի էր դառնում պատրիարքի այցելությունը Թուրքիա, եթե այնտեղ գոյություն ունենար մարոնի նկատելի համայնք: Այս տրամաբանությունից մեկնելով չի բացառվում, որ Ռայի պատրիարքի այցելության հետեւում Անկարայի համապատասխան կառույցների հրավերով Թուրքիա մեկնեն լիբանանյան այլ համայնքների հոգեւոր պետերը:
Վերադառնանք կրթության եւ մշակույթի ոլորտներին: Թուրքական մշակութային կենտրոնը՝ Անկարայի կողմից հովանավորվող դպրոցներին առընթեր, ենթադրում է լիբանանյան հանրության որոշ խավի հետ այլեւս կառուցված մնայուն հաղորդակցություն: Թուրքերենի դասընթացներ, Թուրքիայի մշակույթի հետ ծանոթացում, ամենայն հավանականությամբ թուրքական մշակութային միջոցառումների կազմակերպում եւ համապատասխան գործունեության ծավալում: Այս բոլորը նախանշում են, որ Անկարան հավակնոտ եւ համարձակ քայլով առեւտրական եւ ապրանքաշրջանառության ոլորտների հետ մշակութային ներկայության նոր սկիզբ են ապահովում: Դրանից առաջ առողջապահական ոլորտն էր. Անկարան հիվանդանոցներ եւ դարմանատներ էր վերանորոգում կամ նույնիսկ նորերը կառուցում: Շատ արագ նկատվում է, որ ընտրված ոլորտները անմեղունակ ոլորտներ են` մարդասիրական, կրթական, մշակութային եւ կրոնական երեւութական նպատակներով: Խորքում, սակայն, նոր օսմանականության ծավալման համար ուղիներ հարթող զուտ քաղաքական գործողություններ են, որոնք լիբանանյան շահերից չեն բխում:
Հարավում հիվանդանոցներ նորոգող եւ զորամիավորումներ ունեցող, հյուսիսում դպրոցներ հովանավորող, Բեյրութում մշակութային կենտրոններ բացող եւ Բեյրութ-Անկարա կրոնական կամուրջներ կառուցող Թուրքիան անարգել տեղավորվում է մայրիների երկրում: Անկարա-Դամասկոս աննախընթաց, բայց կարճատեւ մերձեցումը պետք է բավարար հուշարարի դեր կատարի պաշտոնական Բեյրութի համար՝ նոր օսմանականներին հյուրընկալելու եւ նրանց կողմից հյուրընկալվելու պահերին:
Այս վտանգը միայն հայկական հայեցակետ չէ, որ ունի: Շատ անմիջականորեն այն լիբանանյան տեսադաշտում է: Վտանգի այս տեսանելիությունը համալիբանանյան ակնոցներով հստակ է, եթե, անշուշտ, միտումնավոր կարճատեսությամբ մոտեցող կողմերը պարզապես ցանկություն չունենան նկատել իրադրությունների հետևում կանգնած քաղաքական շարժառիթները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 14:10Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3 + 3» ձեւաչափով․ Իրանի ԱԳ նախարար
- 13:10Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև
- 14:10Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
- 13:10Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
- 11:10Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.