Համամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի» խմբագիր, Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե նույն ընտրատարածքում առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս դիմում չի ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Ի դեպ,Նրան արձագանքելով , Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը , նշել է .« Այդքան մտահո՞գ են, Ր.Հովհաննիսյանը, վեր կանգնելով ամեն ինչից, ինքնաբացարկ է հայտարարել»: Ապա կարծիք է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանն այն թեկնածուն չէ, ով կարող է հաղթել Սամվել Ալեքսանյանին:
Փաշինյանի հաջորդ ասելիքը վերաբերում էր ԱԺ-ին: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հասցեագրել է նամակ-գրություն և պահանջել, ներկայացնել իր մրցակից, մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված,
պատգամավոր Սամվել Ալեքսայնանի՝ ԱԺ նիստերից բոլոր բացակայությունների պատճառները.«Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման նիստերի կեսից ավելին բացակայել է և առնվազն տասը անգամ պետք է զրկվեր մանդատից բայց դա չի եղել։ Եթե չի զրկվել ուրեմն անաշխատունակ է եղել և դրա համար թուղթ է ներկայացրել: Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը, պահանջում եմ ինձ ներկայացնել անհարգելի բացակայությունների բոլոր պատճառները»,– Փաշինյան ներկայացրեց իր նամակի բովանդակությունը»:
Նա հայտարարեց, որ պատգամավորների դեպքում պետք է հանրությունը տեղյակ լինի պատճառների մասին: Եթե այդ անձինք ունեն խրոնիկ հիվանդություն ապա հանրությունը պետք է տեղյակ լինի, որ նրանք ի վիճակի չեն կատարել իրենց պարտականությունները ԱԺ-ում
Ի դեպ «Ժառանգությունը» պայման է դրել ՀԱԿ-ի առաջ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանի թեկնածությունը, եթե ՀԱԿ-ն էլ իր հերթին իր 5 թեկնածուներին հանի թիվ 1, 4, 6, 9, 12 ընտրատարածքներից: Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգությունից» առաջադրված է Ստեփան Սաֆարյանը, թիվ 4-ում՝ Զարուհի Փոստանջյանը, թիվ 6-ում՝ Արմեն Մարտիրոսյանը, թիվ 9 ընտրատարածքում՝ Ռուբիկ Հակոբյանը և 12-ում՝ Անահիտ Բախշյանը:
«Ժառանգությունը» կարծում է, որ ՀԱԿ-ը պետք է իր ներկայացուցիչների թեկնածությունը հանի, քանի որ նա մեծամասնական ընտրակարգով 38 առաջադրում է կատարել:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.