Մարտի 22-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճընի Պարգևաշեն թաղամասում գտնվող «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են տղամարդու դիակ, որի մասին հայտնել են ոստիկանության Նաիրիի բաժին:
Օպերատիվ — քննչական խումբը պարզել է, որ ջրավազանում հայտնաբերվածը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Նաղդալյանի դիակն է: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:
Դեպքի վայրում դատաբժիշկը, զննելով մահացածի դին, հայտնել է, որ մարմնի վրա առկա են բռնության հետքեր:Ոստիկաններին հաջողվում է մի քանի ժամվա ընթացքում բացահայտել առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:
Այն կատարելու կասկածանքով ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվում Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Չոբանյանը:
Ըստ նախնական վարկածի Նաղդալյանը Չոբանյանի քրոջ ամուսինն է եղել:
Սպանված Հովհաննես Նաղդալյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված էր, իսկ 2011 թ նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Նա Արման Չոբանյանի քրոջ հետ ծանոթացել է հեռախոսային խոսակցությամբ, երբ գտնվել է Կոշի կալանավայրում և հեռախոսային ծանոթությունը վերածվել է անձնական ծանոթության, ապա ամուսնության, որն օրինականացվել է Կոշ ՔԿՀ-ում:
Դուրս գալով կալանավայրից՝ Հ.Նաղդալյանը սկսում է ապրել իր կնոջ և նրա եղբոր՝ Ա.Չոբանյանի հետ՝ մի հարկի տակ: Այդ ընթացքում նախկին դատապարտյալը սկսում է հակասություններ ունենալ Արմանի և նրա քրոջ հետ՝ երբեմն ծեծի ենթարկելով վերջինիս, քանի որ դրսևորում է անբանի վարք:
Այդ ընթացքում տեղի են ունենում մանր վիճաբանություններ Հ.Նաղդալյանի և Ա.Չոբանյանի միջև:
Ի վերջո, 2011 թվականի նոյեմբերի 6-ին նորից վիճաբանություն է տեղի ունենում: Փեսան ու աներձագը որոշում են վիճաբանությունը շարունակել տնից դուրս և գնում են վերոնշյալ ՀԷԿ-ի ճնշման ջրավազանի մոտ: Այնտեղ Արմանը դանակի մի քանի հարված է հասցնում իր փեսային և սպանելուց հետո գցում ջրավազանը:
Այս պահին Ա.Չոբանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Այս ամենը հաղորդել է դեպքի վայրում գտնված Գ.Շամշյանը, որը սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չի հայտնում:
- 15:10Գեղարքունիքի մարզում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել. կիրառվել է ֆիզիկական ուժ, արցունքաբեր գազ
- 14:10Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
- 13:10Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
- 15:10Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
- 13:10Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
- 12:10Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
- 11:10Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար
- 15:10«Կինդեր ձվիկ» կոնֆետներ, «Նուտելլա» և այլ ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել. ՊԵԿ բացահայտումը
- 15:10ՔԿՀ պաշտոնյան «օրենքով գողից» կաշառք է ստացել
- 11:10Խարդախները փոխել են մարտավարությունը և հիշատակում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները. ԱԱԾ-ն իրազեկում է
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.