Ի՞նչ է վիշտը …..Վիշտը (սուգը) կորստյան հետևանքով ծագող նորմալ, առողջ ռեակցիա է։ Յուրաքանչյուր մարդ երբևէ կորուստ և վիշտ է ունենում։ Մարդիկ տարբեր ձևով են զգում և արտահայտում իրենց վիշտը։ Օրինակ. ինչ-որ մեկը կարող է հուսահատվել և անօգնական զգալ, մինչդեռ մեկ ուրիշը կարող է զայրանալ և ցանկանալ ինչ-որ գործողություն կատարել։ Անկախ ռեակցիայի բնույթից, վշտի ժամանակ մարդն այլոց աջակցության կարիքն է զգում։
Վիշտն այնքան ցավագին է, որ երբեմն այն անտանելի է թվում։ Վշտի ապրումը տարբեր հույզեր է ներառում իր մեջ, որոնք առանց նախազգուշացման գալիս ու անցնում են։ Վիշտը մի ժամանակաշրջան է, երբ մարդիկ ուժեղ ապրումներ են ունենում։ Վշտի տևողությունն ու ուժգնությունը կախված է նրանից, թե սգացողն ինչպիսի հարաբերություններ է ունեցել մահացածի հետ, մահվան հանգամանքներից, ողջ մնացածների իրավիճակից։ Վիշտը կարող է տևել շաբաթներ, ամիսներ, նույնիսկ տարիներ։ Մի բան հաստատ է. վշտի համար հստակ ժամանակացույց չկա, բայց ժամանակի հետ այն մեղմանում է։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻՆ ԲՆՈՐՈՇ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ü զայրույթ
ü ինքնամեղադրանքներ
ü ժամանակ առ ժամանակ լացի նոպաներ
ü փորլուծ
ü գլխապտույտ
ü սրտի զարկերի արագացում
ü կոկորդում ասես գունդ լինի
ü շրջապատում ամեն ինչ թվում է անիրական, ասես երազում լինի
ü գլխացավեր
ü շնչառության արագացում, հոգոց հանելն ու հորանջելը
ü կազմակերպված լինելու անկարողություն
ü ախորժակի կորուստ և նիհարում
ü անհանգստություն և դյուրագրգռություն
ü տխրություն կամ դեպրեսիա
ü մահացածի կերպարը տեսնելը
ü շնչահեղձություն
ü ծանրություն կրծքավանդակում
ü հոգնածություն, ուժասպառություն
ü կենտրոնանալու դժվարություն
ü քնի խանգարումներ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻ ԱՊՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ:
Վշտի ապրման առավել բնորոշ ռեակցիաները հետևյալներն են. Շոկ, Ժխտում, Զայրույթ, Մեղավորության զգացում, տխրություն, Հաշտվելը։ Որոշ մարդիկ վիշտն ապրում են հենց այս հաջորդականությամբ։ Առավել հաճախ մարդիկ այս հույզերն ունենում են միաժամանակ՝ տարբեր ուժգնությամբ։
Շոկ։
Կորստին հետևող առաջին ռեակցիան շոկն է։ Մարդը մի տեսակ ներքուստ քարանում, թմրում է կամ չի հավատում կատարվածին։ Այս փուլին բնորոշ է խառնաշփոթը և ախորժակի կորուստը։ Շոկի վիճակում մարդն ի վիճակի չի լինում նույնիսկ ամենահսարակ որոշումներ կայացնել։ Ազգականներն ու ընտանիքի անդամները պետք է պարզապես նստեն, լսեն նրան և օգնեն հոգալ ամենօրյա կարիքները։ Շոկի վիճակը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր՝ շատ տրավմատիկ կորուստների դեպքում։
Ժխտում։
Շոկին անմիջապես հետևում է ժխտման փուլը։ Մարդիկ կարող են գիտակցել, որ իրենց սիրելին մահացել է, բայց ներքուստ չեն կարողանում հաշտվել այդ իրողության հետ։ Նրանց հաճախ թվում է, որ մահացածն ուր որ է ներս կմտնի դռնից, ասես ոչինչ էլ չի պատահել։ Շատերը մահացածի սենյակում ոչինչ չեն փոխում և իրենց պլաններն այնպես են կազմում, ասես մահացածը պետք է մասնակցի դրանց իրագործմանը՝ ինչպես դա լինում էր անցյալում։
Երբ շոկն ու ժխտումը սպառում են իրենց, իրականությունը դանդաղորեն սկսում է գիտակցվել։ Մարդիկ սկսում են գիտակցել, որ կորուստն իսկապես տեղի է ունեցել։ Այդ իրավիճակում իրեն լքված զգալն ու զայրանալը միանգամայն նորմալ է։ Մարդիկ այդ զայրույթը կարող են ուղղել Աստծո կամ կրոնի դեմ, բուժանձնակազմի, մահացածի, իրենց հարազատների կամ նույնիսկ իրենց դեմ։
Մեղավորության զգացում։
Շատ քիչ մարդիկ կան, որոնք սգալու ընթացքում մեղավորության և ափսոսանքի զգացումներ չեն ունենում։ «Ես պետք է ավելին անեի», _ այս միտքը հետապնդում է շատերին։ Ինքնամեղադրանքների համար պատճառներ գտնելու մեջ մարդիկ շատերը շատ հնարամիտ են լինում։ «Այնքա՜ն բաներ կարելի էր այլ կերպ անել, եթե ես իմանայի»։
Տխրություն։
Տխրությունը վշտի ապրման պարտադիր մասն է կազմում։ Միայնակության, լքվածության և վախեցածության զգացումները միանգամայն նորմալ են։ Երբ շոկն ու ժխտումն արդեն անցել են, իսկ զայրույթը սպառել է իրեն, դրանք իրենց տեղը զիջում են տխրությանն ու հուսահատությանը։ Մարդու եռանդը կարող է չբավականացնել առօրյա նույնիսկ ամենափոքրիկ գործերը կատարելու համար։ Լացի նոպաներն անվերջ են թվում։
Հաշտվելը։
Միայն ժամանակը վիշտը բուժել չի կարող։ Կորստի գիտակցումը և ցավ ապրելը կարող են ազատել մշտապես անցյալին վերադառնալու գայթակղությունից։ Միայն այն իրողության հետ հաշտվելը, որ այլևս հարկավոր է ապրել առանց սիրելի մարդու, կարող է ապագայի հետ կապված հեռանկարներ բացել։ Հաշտվելը չի նշանակում մոռանալ, ավելի շուտ հուշերը ծառայում են առանց սիրելիի նոր կյանք ստեղծելուն։ Հուսալը, որ ամեն ինչ հունի մեջ կընկնի, վերածվում է նոր հարաբերությունների ու գործունեությունների որոնմանը։ Ոմանք իմաստ են գտնում իրենց կորստի մեջ և ընդգրկվում են այլ մարդկանց օգնելու գործերի մեջ։ Նրանք կարող են ավելի զգայուն և նրբանկատ դառնալ ուրիշների նկատմամբ, որն ավելի խոր և հագեցած հարաբերությունների հորիզոններ է բացում նրանց առջև։ Այլոք նոր ուժ և անկախություն են հայտնաբերում իրենց մեջ, որը մինչ այդ չէին էլ գիտակցում։ Կորստից հետո նրանք զգացմունքների նոր ռեսուրսներ են հայտնաբերում, որից նախկինում չէին օգտվում։
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՏԵՎՈՒՄ ՎԻՇՏԸ։
Սովորաբար մարդիկ իրենց սկսում են ավելի լավ զգալ 6-ից 8 շաբաթ անց։ Ամբողջ պրոցեսը սովորաբար տևում է 6 ամսից մինչև 4 տարի։ Նորմայում վշտի ապրումը տևում է 1 տարի, բայց ապրումների խորությունը, ուժգնությունը և բնականոն կյանքին լիարժեք վերադառնալու ժամկետները բավական անհատական են։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՎՇՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
- Խոսեք ձեր զգացումների մասին ուրիշների հետ։
- Փորձեք կատարել և ավարտել ձեր ամենօրյա պարտականությունները, որպեսզի վիշտն ամբողջովին չկլանի ձեզ։
- Բավականաչափ քնեք, բալանսավորված սնվեք և կանոնավոր կերպով վարժություններ կատարեք։
- Խուսափեք ալկոհոլից։ Ալկոհոլը կարող է ավելի ուժեղացնել ձեր ճնշվածությունը։
- Հնարավորին չափշուտ վերադարձեք ձեր ամենօրյա ռեժիմին։
- Խուսափեք կտրուկ ձևով կարևոր որոշումներ կայացնելուց։
- Մի ճնշեք ձեր զգացումները՝ թույլ տվեք ձեզ լաց լինել, թմրել, զայրանալ կամ զգալ այն, ինչ զգում եք։
- Դիմեք օգնություն ստանալու, երբ դրա կարիքն ունեք։
Եթե վշտի ապրման ընթացքում երբևէ դժվարություններ ունենաք, ապա դիմեք օգնություն ստանալու։ Ձեզ կարող են օգնել ընկերները, ընտանիքի անդամները, եկեղեցին և ձեր ընտանեկան բժիշկը։
Հրաչյա Ամիրյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.