«Ժողովուրդ». Թերթը զրուցել է Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին: Երկու կարկառուն ընդդիմադիրներ են պայքարելու Ձեր դեմ:
-Շատ լավ շատ ընտիր ընտրություն կլինի:
-Իրենք հրապարակային քաղաքական գործիչներ են: Ի՞նչ մեթոդներով եք պայքարելու նրանց դեմ:
-Ընտրություն ա, անելու ենք, ի՞նչ մեթոդներ պետք ա անենք: Ամեն ինչ օրինական:
-Մտավախություն չունե՞ք, որ կպարտվեք:
-Չէ, էդ ձև մտավախություն չունեմ: Սաղ լավա:
-Մի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտերիմ էիք, խորհրդարանում նստում էիք նրանց շարքերում, դրա համար էլ Ձեզ Րաֆֆու Սամվել էին ասում: Նա Ձեզ ասե՞լ էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը:
—
Չէ, ես էսօր եմ իմացել (երեկ-խմբ.):
-Իսկ Րաֆֆու Սամվե՞լը: Ձեզ դուր գալի՞ս է այդ նոր իմիջը:
-Դե թերթերն են գրել, էդ ձև բան չկա:
-Իսկ Նիկոլ Փաշինյանի մասո՞վ ինչ կասեք: Նա դաժան քննադատելու է Ձեզ, որ օլիգարխ եք, հարկերը չեք վճարում, ժողովրդին նեղացնում եք: Ինչպե՞ս պետք է ձայներ հավաքեք:
-Ես իմ հարկերն էլ եմ տալիս, ժողովուրդն էլ ինձ սիրում ա: Ի՞նչ խնդիր կա:
-Ձեզ շատ դժվար կլինի ձայներ հավաքել Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությունից հետո: Ընտրակաշառք չե՞ք բաժանելու, որ ձայն ստանաք:
-Ես էլի եմ ասել, նախ` ես փող չունեմ, որ բաժանեմ, երկրորդն էլ` օրենքը թույլ չի տալիս, որ ընտրակաշառք բաժանենք: Ամեն ինչ մաքուր, օրինական պտի լինի:
-Իսկ ո՞ւմ հույսով եք, որ պիտի ընտրվեք: Եթե ամեն ինչ օրինական լինի, կընտրվե՞ք:
-Մեր համայնքի ժողովրդի հույսով եմ: Ես իմ ժողովրդին շատ եմ սիրում և մտածում եմ, որ իրանք էլ` ինձ: Մենք լավ ենք ժողովրդի հետ:
-Պարոն Ալեքսանյան, այստեղ խոսակցություներ կան, որ Դուք կրակոցներ եք արձակել «Դոուս» գիշերային ակումբում, որը Ձեզ է պատկանում:
-Ես դիսկատեկ, գիշերային ակումբ, տենց բաներ չունեմ: Ոչ էլ գնում եմ: Էս 30 տարի ա` ես դիսկոտեկայի տեղն էլ չեմ իմանում: Մի հատ «Փարվանա» էր, էն էլ տվի կնոջս, պրծա: Ես ոչ մի բան էլ չունեմ:
-Իսկ զենք ունե՞ք:
-Զենք, այո, ունեմ: Օրինական, ամեն ինչով:
-Փողոցում վերջին օրերին չե՞ք կրակել: Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը:
-Ազիզ ջան, էս շաբաթվա սկզբից ես Դուբայում եմ, ո՞ւր եմ կրակել: Չէ, չէ, նման բան չկա: Ես հիմա հասկանում եմ, թե ինչի են սարքում: Ընտրապայքար ա, բան ա: Սարքում են, որ իմ մասին վատ բաներ խոսան, որ ռեյտինգս ընկնի: Բայց տենց բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ կրակոց: Ո՞վ ա ասում, կարա՞՚ք մեկի անունը տաք: Ասեք, որ պատասխանեմ, հո խոսալով չի՞:
-Մտածում եք` Ձեր «գլխին սարքում են» ականատեսնե՞րը:
-Չգիտեմ` ով ոնց, ինչ ա ասում, բայց ես տենց բաների հետ կապ չունեմ: Ես իմ համար ապրում եմ, ամեն անգամ բերում, մի բան սարքում են: Ի՞նչ եք ուզում ինձանից: Երդվե՞մ, որ հավատաք` կապ չունեմ: Մի’ հավատացեք, քաղաքական սարքած բաներ են:
-Լավ, ե՞րբ եք Հայաստան վերադառնալու:
-Ամսի 30-ին:
-Ի՞նչ գործով եք գնացել Դուբայ:
-Հանգստանում եմ:
-Ո՞ւմ հետ եք Դուբայում: Հնարավո՞ր է` էլի ինչ-որ քաղաքական շրջանակների հետ լուրջ հարցեր եք լուծում այդտեղ (նախորդ անգամ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հետ երկրի հարցերն էիք լուծում):
-Չէ, տենց բան չկա: Իմ երեխաների հետ եմ, շուտով կգամ, հանգիստ եղեք: Մեր ժողովրդին էլ ասեք, որ Սամոն տենց բաների մեջ չկա, սարքում են: Ես «Նիգ-Ապարան»-ի նախագահ մարդ եմ, ես կրակո՞ղ եմ: Ամոթ էլ ա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.