«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ՝ IPSC և TNS opinion ընկերությունների հետ համատեղ փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում , իրականացրել է հարցում. «Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները լինեին այս կիրակի» հարցին, հարցվածների պատասխանները տվել են հետևյալ պատկերը . ԲՀԿ՝ 41 , ՀՀԿ՝ 37, ՀՅԴ, ՀԱԿ և «Օրինաց երկիր»՝ 5–ական և «Ժառանգություն»՝ 4 տոկոս:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԵԲ գլխավոր քարտուղարը Մայքլ Քեմբեքը ասաց, որ հետազոտությունը անկախ սկզբունքով է անցկացվել և բոլոր տվյալները համապատասխանում են միջազգային չափանիշներին. «Մենք սովորել ենք այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում։ Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ անցկացվում են տարատեսակ հարցումներ, բայց մեզ համար շատ կարևոր էր չեզոք հարցում անցկացնել: Թեև մենք 100 տոկոս վստահությամբ չենք կարող ասել, բայց մի բան անկասկած է` տվյալները չեզոք են»,- հայտարարեց նա:
Քեմբեքը նշեց, որ հարցման նպատակն է հայկական ընտրազանգվածին ներկայացնել այսօրվա իրավիճակը: Հարցումների սահմանային սխալը, ըստ Քեմբեքի, 2.4 տոկոս է, այսինքն այդքան ավել կամ պակաս կարող է լինել իրական արդյունքից։ ՀԵԲ քարտուղարը շեշտեց, որ իրենք նպատակ ունեն լավ հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Եվրոպայի միջև, և այս ընտրությունները շատ կարևոր են այդ առումով:
Հետազոտության հեղինակները հարցմանը մասնակցած անձանց խնդրել են նշել 5 քաղաքական ուժերի անուն, որոնց մասին իրենք առավել տեղեկացված են: Ըստ այդմ, հարցվածներն առավելապես տեղեկացված են եղել ԲՀԿ-ի մասին` 78%: 2010-ի հոկտեմբերին ԲՀԿ-ի մասին տեղեկացվածությունը կազմել է 39%: Երկրորդն այս ցուցանիշով ՀՀԿ-ն է` 71%: Նույն ցուցանիշը 2010-ի հոկտեմբերին եղել է 38%: Երրորդը` ՕԵԿ-ն է 51% (2010-ին` 19%), նրան հետեւում են ՀՅԴ-ն` 34% (2010-ին` 20%), «ժառանգությունը»` 26% (2010-ին` 9%), և ՀԱԿ-ը` 16% (2010-ին` 8%): Ի դեպ, ԲՀԿ–ՀՀԿ ուժերի հարաբերակցության մասին Քեմբեքն ասաց, որ թեև ԲՀԿ-ն մի փոքր առաջ է, բայց նշանակալի առումով տարբերություն ՀՀԿ-ի հետ չունի, քանի որ բացարձակ վստահորեն հնարավոր չէ ասել, թե ԲՀԿ–ն առաջինն է: «Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ այս երկու կուսակցությունները առաջնորդներ են: Մենք համոզված ենք, որ նրանք առաջնորդներ են»,- նշեց Քեմբեքը:
Նախագահական ընտրությունները այս կիրակի անցկացնելու դեպքում առաջատարը կլիներ Սերժ Սարգսյանը: Ընդ որում` եթե 2010թ-ին նրա վարկանիշը 27 տոկոս էր, ապա ներկայում այն կազմում է 33 տոկոս:
Ընդ որում` նախագահ Սերժ Սարգսյանին հարցվածների 100 տոկոսը ընկալում է իբրև փորձառու քաղաքական գործիչ, իսկ ԲՀԿ առաջնորդին՝ 77 տոկոսը:
Սերժ Սարգսյանին վստահելի է համարում հարցվածների 71 տոկոսը, իսկ Գ.Ծառուկյանին այդպիսին համարում է հարցվածների 87 տոկոսը:
Նույն ժամանակահատվածում աճել է նաև տեղեկացվածությունը կոնկրետ քաղաքական գործիչների մասին: Եվ եթե երկու տարի առաջ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անունը առաջատարն էր, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ գիտեին նրա մասին, ապա այս հարցման ընթացքում առաջատար է դարձել Գագիկ Ծառուկյանը: Բայց, ըստ Քեմբեքի, ԲՀԿ առաջնորդը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատար՝ որպես նախագահի պոտենցիալ թեկնածու:
Ըստ Մայքլ Քեմբեքի, հաջորդ նպատակը տեղեկանալն էր, թե քաղաքականության մասին ընտրողների մեծամասնությունը որ լրատվամիջոցներից է ստանում ինֆորմացիա: Պարզվել է, որ 95 տոկոսը տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունից, ինտերնետից՝ 31, տպագիր մամուլից՝ 22 տոկոսը։
Հարցմանը մասնակցել է 1600 մարդ Երևանից և մարզերից:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.