«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ սույն թվականի մարտի 23-ին նախատեսված հանրային քննարկմանը մասնակցելու հրավեր իրենք չեն ընդունելու։
Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 19-ին նախաձեռնության մի քանի ակտիվիստներ իրենց էլեկտրոնային փոստերի վրա ստացել են նշված քննարկմանը մասնակցելու համար։
Հաղորդագրությունում նաև նշված է.
«Սույն հրավերով մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ վարչապետի 13.03.2012թ. թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է ինչ որ աշխատանքային խումբ, որում ընդգրկված չեն հասարակական կառույցների ներկայացուցիչները՝ վերոնշյալ հանրային քննարկումը կազմակերպելու նպատակով:
Սույնով հայտարարում ենք, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն մասնակցելու վերոնշյալ քննարկմանը, քանի որ.
1. մեզ համար պարզ չէ թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ հանրային քննարկումը, թե սա ևս նախընտրական քարոզարշավի համար նախատեսված միջոցառում է,
2. ինչ արդյունքներ են ակնկալվելու հանրային քննարկումներից, մասնավորապես արտահայտված բացասական կարծիքների մասով,
3. արդյոք հանրային քննարկման արդյունքում արտահայտած կարծիքներն ազդեցություն են ունենալու ՀՀ կառավարության որոշումների կայացման վրա,
4. ինչ օրակարգ է, ովքեր են բանախոսները, ում միջոցներով է այն կազմակերպվում:
Բացի այդ հասկանալի չէ նաև, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծվել այդ աշխատանքային խումբը, եթե կառավարությունն անընդհատ թմբկահարում է, որ խնդրո առարկա հանդիսացող ծրագիրը Հայստանի պատմության ամենակարևոր ծրագրերից մեկն է և հաշվի չեն առնվում և մինչև օրս ի կատար չեն ածվում Հայաստանի վերաբերյալ ընդունված Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները:
Կարծում ենք, որ այս ձեւաչափով հանրային քննարկում կազմակերպելն արդյունավետ չէ, չի բխում ոչ հանրության, եւ ոչ պետության շահերից:
Փաստում ենք նաեւ, որ հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհություններն ու իրավական հիմնավորումները` Թեղուտի և այլ նոր բացվող մետաղային հանքավայրերի շահագործման ծրագրերի հակաբնապահպանական, հակատնտեսական, հակապետական լինելու մասին, բայց չնայած այդ ամենին, դրանք համապատասխան ուշադրության չեն արժանացել թե կառավարության, թե ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից:
Հետևապես, վերոշարադրյալից ելնելով մեզ թույլ ենք տալիս արձանագրելու, որ նմանատիպ ֆորմատով քննարկումներն ու լսումները ձևական և իմիտացիոն բնույթ են կրում, որին մենք աննպատակահարմար ենք գտնում մասնակցել և ներգրավել նմանատիպ միջոցառումներին:
Եվս մեկ անգամ պահանջում ենք ՀՀ կառավարությունից անհապաղ դադարեցնել Թեղուտի հանքավայրում ներկայումս ընթացող բոլոր աշխատանքները, եւ միայն դրանից հետո կատարել նոր համալիր բնապահպանական, տնտեսական եւ տեխնիկական ուսումնասիրություններ հասկանալու համար թե Թեղուտի, թե մյուս հանքավայրերի շահագործման ներկայիս ծրագրերի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը մեր պետության եւ բնակչության համար:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.