Թալինի թիվ 15 ընտրատարածքից մեծամասնականով Ազգային ժողովի գործող պատգամավոր, «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական գալիք խոհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը:
ՀՀԿ-ն որոշում է կայացրել այս ընտրատարածքում սատարել Թալինի ներկայիս քաղաքապետ Մնացական Մնացականյանին:
Խաչիկ Մանուկյանն ասում է, որ այդ որոշման համար ՀՀԿ-ից վիրավորված չէ և կշարունակի մնալ կուսակցության անդամ:
Ավելին`երեկ Թալինի տարածաշրջանի թիվ 15 ընտրատարածքի բազմաթիվ բնակիչներ եկել էին Երևան և «Մաքս գրուպ» ընկերության մոտ սիրելի պատգամավորից պահանջում էին կրկին առաջադրել թեկնածությունը:
Թե ով էր կազմակերպել այդ ցույցը և ինչ նպատակ ուներ այն, այլ խոսակցության թեմա է: Մանուկյանն էլ պատշաճորեն հանդիպեց իր ընտրատարածքի բնակչությանը և շնորհակալություն հայտնեց իրեն զորակցելու համար:
Գրեթե նույն իրավիճակում է գտնվում Մանուկյանի մտերիմ ու անբաժան ընկերը`Հարություն Փամբուկյանը, որի անունը մինչ այժմ չկա համամասնական ցուցակում, իսկ մեծամասնականով արդեն հայտնի է, որ նա չի առաջադրվելու: Ասենք, որ հարցումներին նա պատասխանել է շատ կարճ`«էլ չի ձգում»: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում որոշում կայացնողը կուսակցությունն է:
Ավելին` երկու ընկերները միասին են դուրս մղվում քաղաքական դաշտից, իսկ նրանց շուրջը կատարվող իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում.
Շատերը գիտեն, որ Հարություն Փամբուկյանը ԱԺ այն պատգամավորներից է, որ չնայած իր «կայուն» բացակայություններին ԱԺ նիստերից, չէր կորցնում պատգամավորի իր տեղը:
Փամբուկյանը, որ հիմնականում աշխատում էր հեռու մնալ հանրային ուշադրությունից, ժամանակին քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի շտաբի ղեկավարը դարձավ: Փամբուկյանին է պատկանում «Օրանժ» ֆիտնես ակումբը և մի շարք բիզնեսներ արտերկրում: Սակայն նա ակտիվորեն մեջտեղ եկավ 2002թ., երբ միջնորդ հանդիսացավ ու գլուխ բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի գործարքը: Հենց նրա թեթև ձեռքով ՀԷՑ-ը ծիծաղելի գնով վաճառվեց Midland Resources Holding Ltd. ընկերությանը: ՀԷՑ-ը գնահատվել էր 40 մլն դոլար, բայց հայտարարվեց, թե մասնավորեցնողը փոխհատուցելու է ԷՑ-երի նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, և Midland Resources-ը վճարեց 12 մլն դոլար՝ 110-ական ՄՎտ հզորությամբ 115 հատ ենթակայանների դիմաց:
Հետագայում պարզվեց, որ Midland Resources-ն օֆշորային ընկերություն է և ընդամենը 1 տարի էր, ինչ գրանցված էր բրիտանական Ջերսի կղզում: Ընդ որում, դրա հիմնադիրն էր ՌԱՕ ԵԷՍ ընկերության վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտը: Իսկ շուրջ 3 տարի անց ԷՑ-ը վերավաճառվեց ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությանը՝ ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ին՝ 80 մլն դոլարով: Թե ինչպես գլուխ բերվեց այս մութ գործարքը, որի արդյունքում միլիոներ փոշիացվեց, այլ հարց է:
Այսինքն այն ինչ կարելի էր 80 մլն-ով իրացնել, վաճառվեց 12 մլն-ով: Փաստորեն, գործարքի մասնակիցները ստացան 68 մլն դոլար: Իսկ Midland Resources-ը ՀԷՑ-ում որևէ ներդրում չէր կատարել: Սակայն Հարություն Փամբուկյանը կարծես մարսեց այս պատմությունը: Այս գործարքին չէր կարող տեղյակ չլինել, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ի դեպ անցած տարվանից ՀԷՑ-ում ՊԵԿ -ը համատարած ստուգումներ սկսվեց: Ինչն, ըստ որոշ տեղեկությունների, մեկնարկեց ռուսական կողմի դժգոհությունների արդյունքում: Խոսքը մոտ 100 մլն դոլարի մասին է:
ՊԵԿ-ի 2011-ին իրականացրած ստուգումների արդյունքում տարվա վերջին քրեական գործ հարուցվեց ՀԷՑ ընկերության դեմ: Սակայն սա էլ այլ խոսակցության թեմա է:
Այսօր կարծես նոր ու հետաքրքիր զարգացումներ են նկատվում. Փամբուկյանը բոլորովին վերջերս գնեց «Ջոս» համալիրը: Չնայած հայտարարված գործարքին նա միակ բաժնետերը չէ, այնտեղ իր բաժնեմասն ունի Նավասարդ սրբազանի սանիկը` Մհեր Ավետիսյանը, որի անվան շուրջ եղած աղմկոտ բացահայտումները այդպես էլ մնացին անորոշ: Հիշեցնենք, որ գնման գործարքից առաջ լուրեր էին շրջանառվում, թե «Ջոսի» իրական սեփականատերը կամ մեծ բաժնետերը ՀՀ վարչապետն է, որն իր մտերիմ ընկերոջ, Նավասարդ Կճոյանի սանիկի միջոցով աշխատացնում է ժամանցի կենտրոնը:
Չի բացառվում, որ Փամբուկյանին ուղղակի առաջարկել են գնել բաժնեմասը: Դրանից ոչ շատ առաջ խոսակցություններ էին պտտվում, որ Փամբուկյանը արտերկիր է տեղափոխում իր բիզնեսը:
Այս ֆոնի վրա այժմ երկու ընկերներ զրկվում են ԱԺ մտնելու հնարավորությունից ու հայտնվում խաղից դուրս վիճակում: Արդյո՞ք դա փոխկապակցված է, և արդյոք այստեղ դեր ունի Ռոբերտ Քոչարյանի գործոնը:
Ի դեպ Հանրապետական կուսակցության այս երկու առանցքային դեմքերը իրենց այսօրվա դիրքին են հասել, այսպես կոչված նախկինների շնորհիվ, ինչքան էլ այսօր արմատական ընդիմությունը պնդի, թե ավազակապետությունում ենք ապրում, այս պետությունը իրենք են կերտել: Իրենք սեփականաշնորհեցին երկիրն ու կոպեկներով վաճառեցին միմյանց, իրենք թալանեցին գործարաններն ու այսօր էլ նրանց որոշ մասը դարձյալ այդ թալանվածի հաշվին է ապրում: Այստեղ խնդիրն այն է, որ այսօր ջրի երեսին են մնացել միայն ամենաճաարպիկները որոնք արագ հանրապետականանցան ու բարգավաճեցին: Իսկ մյուսները մնացին ինչպես իրենք են պնդում` անկոպեկ կամ թուլափայի հույսին:
Ժամանակին Հարություն Փամբուկյանն ու նրա անբաժան ընկերը «Մաքս գրուպի» Խաչիկ Մանուկյանը Ղևոնդ անունով ոստիկանության համակարգի նախկին մի աշխատողի և Տավուշի մարզպետի եղբոր` Աշոտ Ղուլարյանի հետ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբոր` Կարենի օգնությամբ սեփականաշնորհեցին մի գործարան, որը կարճ ժամանակ անց վերածեցին ավերակի:
Գործարանը մաս -մաս, կամաց- կամաց թալանվեց ու վաճառվեց: Ընկերները սկսեցին այդ գումարներով նոր գործեր սկսել: Նրանցից միայն Ղևոնդն էր, որ հավատարիմ մնաց գործարանին փորձելով այն պահպանել, կամ գուցե միայն նա էր, որ չկարողացավ այլ` ավելի խոշոր ինչ որ բան ձեռք գցել. Խաչիկ Մանուկյանը կոպեկներով մեծ քանակի հողեր ձեռք բերեց, նրան բաժին հասավ նաև սայլարկայի և թռչնաֆաբրիկաների բիզնեսը, իսկ Փամբուկյանը իր ձեռքը վերցրեց բենզինի բիզնեսը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.