Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացել է կուսակցության վարչության ընդլայնված նիստ: Որից անմիջապես հետո տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրել են տեսակետներ մինչ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության և ռազմավարության վերաբերյալ:
Ապա խորհուրդը քննարկել է վարչության առաջարկը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական և համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցության ձևաչափի և կազմի վերաբերյալ:
Որոշվել է մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այն նաև ձայների մեծամասնությամբ հաստատել է կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը:
Հաստատվել է համամասնական ընտրակարգով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության, հասարակության ներկայացուցիչների և «Ժառանգություն» կուսակցության համատեղ ցուցակը:
Ներկայացվել է «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ամբողջական ցանկը և համամասնական ընտրակարգով առաջադրվող 101 հոգուց բաղկացած միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներին.
Մեծամասնական.
1/ Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
2/ Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
3/ Մարտիրոսյան Արմեն. (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
4/ Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ.
5/ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
6/ Շահբազյան Ռոբերտ (թիվ 20 ընտր.), Ժառանգություն, պատմաբան-իրավագետ, ուսուցիչ.
7/ Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ.
8/ Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ:
Համամասնական.
1. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան,
2. Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ,
3. Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
4. Ալիկ Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար
5. Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, քաղաքագետ
6. Թևան Պողոսյան, անկուսակցական, ՄԶՄԿ նախագահ,
7. Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին փոխոստիկանապետ
8. Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
9. Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բլոգեր,
10. Արման Մուշեղյան, անկուսակցական, հաշմանդամների “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ
11. Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս
12. Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ
13. Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, դեղագետ
14. Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ
15. Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ
16. Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
17. Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող,
18. Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ
19. Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ
20. Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
21. Արթուր Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, բժիշկ-վիրաբույժ
22. Արմեն Թորոսյան, Ժառանգություն, տնտեսագետ-իրավաբան
23. Գագիկ Մարգարյան, Ժառանգություն, տնտեսագետ
24. Վահագն Ղազարյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
25. Վարդան Խաչատրյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, աստվածաբան
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ ամբողջական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.