«Մեզ շատ են հարցնում, թե քաղաքական դաշտում գործող կուսակցությունների առատության պայմաններում ինչու ստեղծվեց «Ազատ դեմոկրատները», — այսօր կայացած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարի իր ելույթում ասաց Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, պարզաբանելով. «Ազատական գաղափարներով առաջնորդվող մի խումբ գործիչներիս մտահոգություններն են, որ հանգեցրեց մեր միավորմանը:Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատումը, ազատ տնտեսական հարաբերությունները և քաղաքացիական հասարակության հասնելու ձգտումն է, որ միավորեց մեզ:
Առանց ազատականության պետությունը չի կարող հեռուն գնալ: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում շատ կուսակցություններ են հայտարարել ազատականության մասին, բայց 20 տարում շատ կուսակցություններ, ցավոք, հայտարարում, բայց առաջնորդվում են քաղաքական կոնյունկտուրայով: Դա վերաբերում է թե, իշխանությանը, թե` ընդդիմությանը»:
Նա համոզմունք հայտնեց, որ «Ազատ դեմոկրատները» նոր ուժ են նոր Հայաստանի համար. «Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ: Մենք կարող ենք անել այդ փոփոխություննները»:
Անդրադառնալով «Ժառանգության» հետ իրենց հարաբերություններին, Քոքոբելյանն ասաց. «Մենք ուզում ենք «Ժառանգության» հետ կազմել արդար դաշինք, որը կլինի իրավահավասար և ժողովրդավարական, կլինի վեր կուսակցական գործընթացներից: Մենք պետք է ունենանք քաղաքական կամք, հիմք դնելով որակապես նոր քաղաքական մշակույթի ձևավորմանը»:
Համագումարին հրավիրված ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն նշեց, որ կարևորագույն խնդիրն այն է, որ կարողանանք ընտրությունները դարձնել իշխանությունը փոխելու միջոց: Նաև ասաց որ ողջունում է «Ազատ դեմոկրատների» մուտքը քաղաքական դաշտ, որովհետև այն տեղի է ունենում բախտորոշ ժամանակաշրջանում. «Իշխանություններն ընտրել են ոչ թե ընտրվելու, այլ` վերարտադրվելու ճանապարհը: Անհրաժեշտ է աննախընթաց համագործակցություն, որ կարողանանք ընտրություններն անցկացնել ազատ և արդար: Պետք է վեր կանգնենք հատվածական շահերից: Միայն վերարտադրությունը կանխելը բավարար չէ, պետք է արմատախիլ անել արատավոր համակարգը: Մենք բազմաթիվ ծրագրեր կարող ենք համախմբված իրականացնել և ունենալ մեր ուզած երկիրը»:
Համագումարը ողջունելու էր եկել «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը.«Մենք տարբեր գեոքաղաքական բևեռներում ենք, բայց ուզում եմ, որ «Ազատ դեմոկրատները» հաղթեն: Եթե այնպես ստացվի, որ ընտրություններն անցնեն սովորականի պես, մենք ձեզ կսպասենք փողոցներում»:
Միքայել Հայրապետյանն ավելի հեռուն գնաց. «Անհամբեր սպասում ենք այն կուսակցությանը, որն առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր կարևոր խնդիրը Ռուսաստանի տիրապետությունից դուրս գալն է, ՀԱՊԿ-ի պես փտած կառույցից դուրս գալը: Մեր անվտանգության երաշխիքն Արևմուտքն է: Քանի դեռ այստեղ են գտնվում ռուսական օկուպացիոն զորքերը, Հայաստանում շարունակվելու է ընտրական գործընթացների լլկումը:
Ուզո՞ւմ ենք համակարգային փոփոխություններ, բյուզանդական սպառված համակարգը փոխարինել արևմտյան քաղաքակրթությամբ: Մաղթում եմ, որ «Ազատ դեմոկրատներին» վերջապես հաջողվի բացել ԿԳԲ-ի արխիվները, կուսակցությունը դառնա քաղաքացիական արիության և ոչ ստանդարտ մտածողության գեներատոր»:
Իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես ամփոփեց . «Մենք սարեր ենք շարժելու միասին»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.