«Առավոտ»Թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Մեծամասնական կարգով առաջադրվող անձանց ցուցակը, որոնց պաշտպանելու է ՀՀԿ-ն, հակասական տպավորություն է թողել: Մի կողմից` այստեղ կա, օրինակ, «Թոխմախի Մհերը», որի շրջապատը և հակումները հայտնի են: Նման թեկնածուի պաշտպանելը կարող է նշանակել միայն մի բան. Երևանի էրեբունի համայնքում իշխանությունը օգտագործելու է քրեական ռեսուրսը` հաջողության հասնելու համար: Այդ տիպի կերպարներ ցուցակում մի բանի հոգի էլ կան, և, իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ որևէ կուսակցություն այդպիսիների հետ իր հույսերը չկապեր: Սակայն հանրահայտ «հեղինակությունների» և օլիգարխների կողքին հայտնվել են քաղաքականության տեսանկյունից նոր դեմբեր: Նրանց մի մասին ճանաչում եմ անձամբ, մասնավորապես, գործի բերումով, և երբեք առիթ չեմ ունեցել կասկածելու այղ մարդկանց պարկեշտությանը: Նրանք չեն կարող լինել կոճակ սեղմող, ոչ էլ, առավել ևս, դա անելու են ուրիշների փոխարեն:
Այդ ցուցակից հարձակումների թիրախ կդառնա, բնականաբար, Վիկտոր Դալլաքյանը: Բայց եթե հարցին մոտենանք առանց ավելորդ էմոցիաների, ապա օրենսդրական տեխնիկային քաջածանոթ գրագետ մարդուն իր շարքերում ունենալը ձեռնտու է ՀՀԿ-ին: Այնպես որ, գործարքը, այսպես ասած, փոխշահավետ է: Իհարկե, կարելի է պնդել, որ մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական համակարգն իր աղաղակող արատներով այս կամ այն պատգամավորի պարկեշտ կամ արհեստավարժ լինելու պատճառով չի փոխվի: Բայց այն առավել ևս չի փոխվի փողոցային աղաղակներով և վերոհիշյալ քրեականացված «հեղինակությունների» հասցեին հնչող անզոր սպառնալիքներով:
Ընդհանրապես կարելի է համաձայնել Աշոտ Մանուչարյանի հետ, ով ասում է, թե առաջիկա պայքարը ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց տեսակների միջև է: Որպես քաղաքացի` ես շատ կցանկանայի, որ Ազգային ժողովում հայտնվեին այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը: Բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ի սպասվելիք համամասնական ցուցակն ամբողջությամբ ինձ դուր է գալիս: Այնտեղ, մասնավորապես, կան մարդիկ, որոնք, ունենալով իշխանություն, իրենց դրսևորել են ճիշտ այնպես, ինչպես Թոխմախի Մհերը: Պարզ է, որ թե իշխանությունից, թե ընդդիմությունից կլինեն մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր տեսակներ: Թե որն է գերակշռելու՝ շուտով պարզ կլինի:
Անշուշտ, որոշ քաղաքական միավորներ կարող է բերել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանին թիրախ դարձնելը: Ինչ խոսք, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու նրա համաձայնությունը վիճելի որոշում էր: Բայց երբ տեսնում ես, թե մտավոր ինչպիսի մակարդակ են դրսևորում նրան փնովողները, համոզվում ես, որ նրանք հաստատ «սխալ» տեսակից են»:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.