Այսօր լրագրողների հետ է հանդիպել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշել է որ քաղաքական իրավիճակը տխուր է և ամեն ինչ դեպի վատն է ընթանում` հավելելով, որ մենաշնորհը լավ չէ քաղաքականության մեջ, այնինչ իշխանության է գալիս նույն կլանը, «Ոչ ոքի չեն թողնում գալ խորհրդարան, շրջապատում են իրենց դավաճաններով և դրանով մխիթարվում: Ասում են, տեսեք, երեկ ընդդիմադիր էր, այսօր մեր կողքին է, ուրեմն մենք լավն ենք: Բայց չեն ասում, որ իրենք են ծնել նրանց: Կոմունիստներից են սովորել և ոչինչ չի փոխվել: Ասում են, թե կենսաթոշակներն ավելացել են 12 տոկոսով, այնինչ ընդամենը 2200 դրամով է ավելացել: Բայց նախընտրում են տոկոսով ասել, որովհետև հակառակ դեպքում ծիծաղելի կլինի իրենց համար»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նա հայտարարեց, որ իր թեկնածությունն առաջադրելու է մեծամասնական ընտրակարգով, քանի որ համամասնականով գողանում են իրենց ձայները: Նա որոշել է իր թեկնածությունն առաջադրել Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում. «Լավ կլիներ, որ իր հետ առաջադրվեին Հովիկ Աբրահամյանը, նրա եղբայրը, Ալիկ Սարգսյանը և ցավում եմ որ նրանք ցուցակներով են առաջադրվելու»:
Անդրադարձ կատարելով ընդիմադիր դաշտին Կարապաետյանը նշեց որ ընդդիմադիր կեցվածք ունեցողը Հայ ազգային կոնգրեսը նորից միանձնյա ցուցակ է կազմում` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ. «Էլ ո՞ւր մնացին ՀԱԿ-ի այդքան կուսակցությունները: Չէ, որ եթե դա ՀԱԿ է, կուսակցությանների հավաք է, ուրեմն իրենք պետք է բազմակարծություն ապահովեն: Բայց չէ, նորից նույնը: Մենք տեսնում ենք մի անձ, լիդեր, որը ռեժիսորն է այդ իրավիճակի: Բայց ՀԱԿ-ի մեջ կան նաև ընդդիմադիր տարեր»,- ասաց նա:
Տիգրան Կարապետյանը հիշեցրեց, որ ինքը ժամանակին ասում էր, որ երբ առաջ գա համամասնական ցուցակի հարցը, ՀԱԿ-ը կփլուզվի, ապա հավելեց, որ ՀԱԿ-ը խորհրդարան կանցնի նվաստացած, 5-6 պատգամավորով.«ՀԱԿ-ում ընդդիմադիր լավ տղաներ էլ կան, բայց գլխավորում են նախագահները, նախկին չինովնիկները: Նրանք չեն կարող ընդդիմադիր լինել»,-ամփոփեց Կարապետիչը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.