Առավոտ թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Մոտ երկու տարի աոաջ ես հարցրեցի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցին` ի վերջո որո՞նք են Աֆղանստանում վարած գրեթե 10-ամյա պատերազմի արդյունքները: Դուք հասե՞լ եք ձեր նպատակին` «Ալ-Քաիդա»-ն ոչնչացվա՞ծ է, թալիբները վերացվե՞լ են: Առաջին հարցին զրուցակիցս միանշանակ դրական պատասխանեց, երկրորդին, որոշ վերապահումներով` կրկին դրական: Այդ լավատեսական գնահատականը որոշակի հակասության մեջ է մտնում ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնի գնահատականի հետ, ըստ որի` «եթե Աֆղանստանը կրկին հայտնվի քաոսային իրավիճակում, որում թալիբները կրկին առավելության կհասնեն, երկիրը դարձյալ հեշտությամբ կդառնա հենակետ` Միացյալ Նահանգների վրա հարձակման համար» (մեջբերումն ըստ «Ազատություն» ռադիոկայանի): Նման ձևով Մաքքեյնը բացատրում է իր կարծիքը, թե ինչու կոալիցիայի զորքերը պետք է մնան Աֆղանստանում:
Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ և մնացած զորքերը պետք է դուրս գան Աֆղանստանից, թեժացան այն բանից հետո, երբ երկու օր աոաջ հայտնի դարձավ, որ ամերիկացի մի սերժանտ, գիշերը լքելով իր զորամասը, մտել է աֆղանական մի գյուղ և անկանոն կրակ բացել խաղաղ բնակիչների վրա, որոնք քնած էին` սպանելով 16 հոգու, այդ թվում` 9 երեխաների: Այդպիսով, ի դեպ, հերքվում է մեր որոշ մեկնաբանների պնդումն այն մասին, թե խաղաղ քնած մարդկանց կարող է սպանել «միայն թուրքը»: Այս վերջին միջադեպը հիմք տվեց ԱՄՆ-ում մեկ այլ հանրապետականի՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին պնդելու, որ ամերիկացի զինծառայողներն Աֆղանստանում վտանգի են ենթարկում իրենց կյանքերը` «կատարելով մի առաքելություն, որն, ըստ էության, անիրագործելի է» [նույն աղբյուրի համաձայն]:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները Նյու Յորքում սպանեցին հազարավոր ամերիկացիների: «Պատասխան հարվածը» տևում է 10 տարի, և այդ ընթացքում մահացել են ևս հազարավոր ամերիկացիներ: Շարունակել այդ պատերազմը` անիմաստ է [Նյութ Գինգրիչ], կասեցնել հնարավոր չէ [Ջոն Մաքքեյն]: Այդ փակուղուց դուրս գալու համար պետք է նախ հասկանալ, թե ինչու է մարդկությունն այս վիճակում հայտնվել: Գուցե իմ պատասխանը իդեալիստական հնչի, բայց ինձ թվում է` խնդիրն այն է, որ բոլորն իրենց հույսը դնում են բացառապես ուժի վրա: Այսպես ասած` ապավինում են միայն բազկին: Չհասկանալով, որը ուժը ժամանակավոր և պատմականորեն չափազանց հարաբերական երևույթ է, և ոչ մի Ջեյմս Բոնդ իրականում չի կարող խնդիր լուծել: Իսկ ահա ամերիկացի սերժանտը, որը, հավանաբար, իրեն Ջեյմս Բոնդ է պատկերացնում, կարող է խնդիրը էապես խճճել: Պե՞տք է արդյոք ավելացնել, որ ներքին կյանքում նույնպես [նաև հայաստանյան] միայն ուժի վրա հիմնված առաքելությունն անիրագործելի է»:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.