«Ընտրություններին ընդդիմությունը մեկ խնդիր ունի լուծելու և այն պետք է լուծի միասնական ուժերով: Պետք է վստահված անձերին կենտրոնացնել և վերահսկողությունն իրականացնել միասնաբար»,-այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` կոչ անելով բոլոր ընդդիմադիր ուժերին կեղծիքների դեմ պայքարել միասնաբար:
Միաժամանակ Քոքոբելյանը առաջարկեց նույն ուժերին միասնական ճակատով մեծամասնական ընտարածքներից գրեթե բոլոր տեղամասերում թեկնածուներ առաջադրել, չնայած որ հասկանում է՝ այդ ուժերում մարդկային ռեսուրսի պակաս կա. «Դժբախտաբար կեղծիքների մասին խոսում են ընտրություններից առաջ, և դրան անդրադառնում միայն ընտրություններից հետո, իսկ ընթացքում հավուր պատշաճի վերահսկողություն չի կատարվում: Պատճառը վերահսկողության ռեսուրսի պակասն է: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել 5-10 վստահված մարդ, պատկերացրեք, թե դա ինչքան կարող է փոխել ընտրության ելքը»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ելնելով Հրազդանի ընտրությունների փորձից, որտեղ որևէ լցոնում չեղավ, հասկանալի է դառնում, որ ժամանակի ընթացքում փոխվել են ընտրակեղծիքների ձևը, սակայն ըստ նրա, միևնունն է՝ արդյունքը նույնն է. «Հրազդանում լցոնումներ չեղավ, բայց չկա մի մարդ, ով կասկածի տակ չդնի այդ ընտրությունների արդար անցկացումը: Իմիտացիա ստեղծելով, թե ընտրատեղամասում կեղծիքները տեղափոխվելով 50, 100 մետր այն կողմ, դա չի նշանակում, թե այն ոչ ոք չնկատեց»,-ասաց նա և հավելեց, որ ակնհայտ է որ «իշխանական բուրգը աշխատելու է ՀՀԿ-ի համար»:
«Այդուհանդերձ պետք է կարողանալ գտնել եղանակներ, որպեսզի ավելի մեղմացնել դրանց ազդեցությունը»,-ասաց նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.