Անկարայի հակահայ քաղաքականությունը գեղարվեստական բաժին ունի։ Ուշագրավ է թուրքական աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, որ միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով թուրքական ֆիլմարվեստը հրապարակ է հանելու «Մեծ խաղ» անունով հեռուստատեսային հատուկ ֆիլմի շարքը:
Լրատվությունը ուշադրություն է գրավում իր փոխանցած հետեւյալ տեղեկություններով։
Ֆիլմը նախ պիտի ցուցադրվի թուրքական հեռուստատեսության կայանների կողմից։ Վերջում նշվում է, որ այն պիտի հանձնվի միջազգային հանրության ուշադրությանը: Սա նշանակում է, որ երկկողմ լսարանի համար պատրաստված ֆիլմ է, որը ներքին սպառման ծառայելուն առընթեր թիրախավորել է նաեւ միջազգային հանրությունը: Ֆիլմի պատրաստությանը նպաստող աշխատանքի հրավիրված խորհրդատուների եւ արխիվագետների հանգամանքները մտածել են տալիս, որ ֆիլմը ոչ թե այս կամ այն ընկերության արտադրությունն է, այլ վայելում է պետական հովանավորություն, եթե ոչ ուղղակի նրա նախաձեռնությունն է:
Ըստ հայտարարված նպատակի, «Մեծ խաղ»-ը պիտի բացահայտի հայերի «դավաճանություն»-ը Օսմանյան կայսրության նկատմամբ եւ թուրքերի դեմ իրականացված հայ-ռուս «ջարդարարությունը»:
Գեղարվեստական այս ժխտողականության նորագույն ծրագիրը պետական քաղաքականությունից հստակորեն իր ներշնչումներն ունի, որն այս ձեւով երկու ուղղությամբ ոչ միայն ուրացումն ու ժխտումն է տարածում, այլ նաեւ հարձակողապաշտություն դրսեւորելով՝ զոհը ջարդարար հայտարարելու ֆիլմարվեստի արտադրություն է ցուցադրում։
Խորագիրը բառացիորեն այլ հասկացողությամբ պետք է ընկալել։ Այո՛, մեծ խաղ է տեղի ունեցածը, որի կանոնները ճշտված են Անկարայի հակահայկական պետական քաղաքականության կենտրոններում, որ ժխտողականության գեղարվեստական բնույթ տալով, շարունակում է մոլորեցնել սեփական ժողովուրդն ու միջազգային հանրային կարծիքը։
Ռուսական գործոնի առնչությունը այստեղ, թեեւ ունի դասական թուրք պատմագրության վարկածային հանկերգում, այսուհանդերձ մտածել է տալիս նման ժամանակի մեջ ռուսական առնչության ընդգծման քաղաքական նպատակի հետապնդման միտումները։
Հասկանալի է, որ եթե խոսվում է հայերի «դավաճանության» մասին, հստակ վերագրում պետք է կատարել պատմական այդ ժամանակահատվածի ռուս-թուրքական պատերազմին եւ հղում կատարել Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների հակառակորդի հետ գործակցելու երեւույթներին։ Մնալով թուրքական արդարացման դասական ոլորապտույտների մեջ, ուրեմն գործակցությունն ու դավաճանությունը հանգում են հակառակորդ ռուսի հետ հայկական ուժերի՝ թուրքերի դեմ գործադրած «ջարդ»-երին։
Այս բոլորը, իհարկե, օգտագործվում են՝ արդարացնելու «խաղաղ տեղահանություններ»-ը, որոնք գործի դրվեցին թուրքերի կողմից իրենց «դավաճանած» եւ իրենց «ջարդած» հայության նկատմամբ։
Այս հերհյուրանքները ծառայում էին պատմական ոչ գիտական քննարկումներում, (ան)վավերագրական ֆիլմերում օգտագործվել էին, քաղաքական հայտարարությունների ընթացքում հաճախ լսվել էին: Չի բացառվում, որ նման ֆիլմերի համար իբրեւ թեմա էին ծառայել: Այժմ, սակայն, խորհրդարտվական արհեստավարժ խմբով եւ արխիվագետներով Անկարան հրապարակ է գալիս ժխտողականության իր քաղաքականությանը նոր տարողություն տալու եւ նոր մարտավարությամբ ամբոխների վրա ազդելու մտադրությամբ:
Ճիշտ է, ամբոխային տրամադրությամբ շարժվողն է, որ ազդվում է նման գեղարվեստական ապատեղակատվությունից: Այսուհանդերձ, հայկական կողմը նման միջոցառումների դիմաց հաշվի նստելու խնդիր ունի անպայման։ Օգտակար են ու նպատակահարմար, անշուշտ, հայկական կազմակերպությունների եւ միությունների կողմից տարածաշրջանային եւ արբանյակային հեռուստատեսային ընկերությունների մոտ առավել շուտ բողոքելը եւ արգելակելու փորձ կատարելը, որպեսզի «Մեծ խաղ»-ի մեջ չներքաշվեն:
Մեզ պակասողը (ոչ միայն հակակշիռ նախաձեռնությունների դիմելու առումով) գեղարվեստական նման ֆիլմերի աշխատանքն է, որ այս պարագայում ոչ թե խաղի տեսք ու էություն ունի, այլ պատմական ճշմարտացիության տարածումը պետք է հետապնդի թուրք հասարակության եւ միջազգային հանրության մոտ։ Վերնոյի «Մայրիկ»-ն իր գեղարվեստականությամբ եզակի մնացած լինելու տպավորություն է թողնում: Գեղարվեստական ֆիլմերի հարթության վրա նոր պատերազմի փողերն են հնչում Անկարայից: Հայկական կողմը ինքնապաշտպանվելու եւ հակահարձակման անհրաժեշտության առջեւ է:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր
- 13:10Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև
- 14:10Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
- 13:10Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
- 11:10Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
- 14:10Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության ցեղասպանության վտանգի մասին
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.