Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ռուսաստանում սկսվել է այն, ինչ սովորաբար անվանում են «հետընտրական պրոցեսներ»` ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ հավաքվում են հրապարակներում և իրենց բողոքն են հայտնում ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ, նրանց ձերբակալում են, դատում են և այլն: Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել` կախված նրանից, թե որքանով է իշխանությունը հակված արյուն թափելու և որքանով է ընդդիմությունը արկածախնդիր: Անշուշտ, մարդիկ բողոքելու հիմքեր ունեն` ԱՊՀ երկրներում ընտրությունները կազմակերպում ու անց են կացնում իշխանությունները, և բնական է, որ նրանք ամեն հնարավորն ու անհնարինը անելու են` վերարտադրվելու համար: Ինչո՞ւ ես պետք է կազմակերպեմ մի բան, որում չեմ «հաղթելու»: Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ընտրություններն անց է կացնում պետությունը, և դա ոչ մեկի համար «Ավարայր» կամ «Սարդարապատ» չէ` սովորական, առօրյա գործընթաց է` 4-5 տարով ժամանակավոր վարչակազմ և օրենսդիր մարմին ընտրելու համար:
Տվյալ դեպքում, երբ Մոսկվայի հրապարակներ են դուրս գալիս մարդիկ և ասում են, որ ընտրությունները կեղծվել են, նրանք ճիշտ են միայն մասամբ: Որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե իրականում հաղթել է, ասենք, Յյուգսսնովը կամ Պրոխորովը, իսկ նախագահ է հռչակվել Պուտինը: Ավելի ճշգրիտ կլինի ասել` ընտրություններ, որպես այդպիսիք, տեղի չեն ունեցել: Երբ կա երկրի լիարժեք տեր և տիրակալ, որը թույլ է տալիս այլ թեկնածուների հավակնել նախագահի պաշտոնին [իսկ ոմանց էլ արգելում է], և այդ թեկնածուներն անգիր գիտեն, որ ոչ մի հաջողության չեն հասնելու, և քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են, թե ով է ցարը, որը թույլ չի տա, որ որևէ մեկը մոտենա գահին, այդպիսի միջոցառումը չի կարելի ընտրություն անվանել: Գրող և հրապարակախոս Վիկտոր Տենդերովիչը այդ «մրցավազքի» համար ավելի դիպուկ անուն է գտել` պարաօլիմպիկ խաղեր, երբ առողջ մարդն իր մրցակիցների ոտուձեռքը նախօրոք կտրել է:
2008-ի հայաստանյան ընտրություններից գլխավոր տարբերությունն այն է, որ հետընտրական գործընթացները կազմակերպում են ոչ թե անցած «ընտրապայքարի» նախկին մասնակիցները, այլ նրանք, ում կոչում են «ոչ համակարգային ընդդիմություն»: Եվ այս տարբերակն ավելի աշխատող է, որովհետև Նավալնին, Յաշինը, Ուդալցովը այնքան չեն հոգնեցրել ոուսաստանցիներին, որքան Զյուգանովն ու ժիրինովսկին: Մեզանում զուտ քաղաքական ասպարեզում թարմ դեմքեր առայժմ չեն երևում` ասպարեզում հիմնականում նրանք են, ովքեր այսպես թե այնպես քաղաքականության մեջ են արդեն մոտ 20 տարի:
Իսկ նմանությունն այն է, որ [եկեք իրատես լինենք) փոփոխություններ Հայաստանում և Ռուսաստանում հնարավոր են միայն «վերևից»: Բայց դրանք կիրականացվեն միայն այն դեպքում, եթե «ներքևից» լինի ուժեղ ճնշում»:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.