«Պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին խորտակված անվանելու համար», — այսօր «Մեդիամաքս» գործակալությանն ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ արտասանած ելույթին ի պատասխան.
«Երկար բացատրություններ չեմ տա, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն Քոչարյանի գործունեության մասին՝ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից մինչև ՀՀ տնտեսական սրընթաց զարգացումը: Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել՝ ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում, և դեռևս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել, ընդ որում ակներև (ժամանակի հետ` ավելի ու ավելի ակներև) հաջողությամբ: Ի՞նչ «խորտակման» մասին կարող է այստեղ խոսք գնալ՝ պարզ չէ:
Սակայն այդ միանգամայն անհաջող տեր-պետրոսյանական փոխաբերությունը ուղղակի պահանջում է նոր գործածում՝ հաշվի առնելով դրա հեղինակի անձը: Եթե դիտարկենք Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունն այդ փոխաբերության էության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ նա պարզապես «խորտակվելու» սովորություն ունի: Նա «խորտակվել է» 96-ին, երբ խայտառակ կերպով պարտվեց ընտրություններում: 98-ին, երբ ստիպված էր քաղաքական «հատակ» իջնել ազգային շահերի դավաճանի խարանով: Նա «խորտակված» վիճակում էր գտնվում ուղիղ 10 տարի, ինչից հետո երկու անգամ «խորտակվեց» 2008-ին. սկզբում նախագահական ընտրություններում, իսկ ապա քաղաքապետի ընտրություններում, երբ հերթական քաղաքական մարտը տանուլ տվեց Գագիկ Բեգլարյանին: Թվում է, որ արդեն «խորտակվելու» տեղ էլ չկա, նա արդեն վաղուց «հատակին է»:
Մի խոսքով, ՀԱԿ համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին», — ասել է Սողոմոնյանը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.