Օրեր առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն պարտք է: «Պատմելու եմ ամեն ինչ, հիմա նա ուզում է գնալ` նորից կառավարելու: Տեսնեմ` ոնց է գնալու»,- հոխորտացել էր գործարար կինը եւ նշել, որ առաջիկա մամլո ասուլիսի ժամանակ կասի, թե «պարտքն ինչի համար է եղել, որ հասկանան, թե ովքեր են ՀՀԿ-ն շրջապատում»:
Yerkir.am-ը փորձեց անձամբ Այվազյանից ճշտել, թե ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Նախ, լսելով գործարար կնոջ անունը, Այվազյանը փորձեց հիշել նրա ազգանունը. «Սիլվա ի՞նչ ա, Հակոբյա՞ն», հիշելուց հետո էլ նշեց, որ չի հիշում, որ գործարար կնոջը պարտք լինի:
«Սիլվան ա էլի, ինչ ուզի կասի»,- հայտարարեց նա եւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե այդ Սիլվան ինչու հենց նախընտրական շրջանում հիշեց, որ Այվազյանն իրեն պարտք է:
Հանրապետական պատգամավորը վրդովված է, որ գործարար կինը նման հայտարարություններ անում է հենց մամուլով: «Եթե բան ա ուզում ասի, թող գա կանգնի, ինձ ուղիղ ասի»,- նշեց Այվազյանը եւ հաստատեց, որ պարտքի մասին լուրերին ինքն էլ է մամուլից տեղեկանում, գործարար կինն անձամբ իրեն դեռ չի դիմել:
«Ոնց նայում եմ հանրապետության կեսը Սիլվային պարտք ա, եթե հայտարարում ա, որ ես էլ եմ իրեն պարտք, թող գոնե պարտքը վերցնելու տարեթիվն էլ ասի»,- ասաց Այվազյանը` կատակով հավելելով, որ եթե Քենեդիի սպանության մեջ էլ իրեն չմեղադրեն` էլի գոհ կլինի:
Պարտքի պատմությանն անդրադառնալ պատգամավորը չի ցանկանում, ինչպես նշում է` «կնոջ բազար է», իսկ Համբարձումյանի պնդումները, թե իր սկանդալային հայտարարություններով ՀՀԿ-ն կպայթեցնի, պատգամավորն առավել քան տարօրինակ է համարում:
«Հա’մ ուզում է ՀՀԿ մտնել, հա’մ էլ ՀՀԿ-ին դատի է տալիս: նշեց Այվազյանը: ՀՀԿ-ին Սիլվաները չեն կարող սպառնալ»:
Yerkir.am
Հ.Գ. Ի դեպ, մեր ունեցած տեղեկությամբ, Սիլվա Համբարձումյանին մերժել են ընդունել, ոչ միայն ՀՀկ-ում, այլ նաև ԲՀԿ-ում:Դե ինչ տիկնոջը մնաց ընտրություն կատարել ընդիմության դաշտում:Բայց նրա համար այնտեղ դժվար կլինի, տիկինը շատ է սիրում իշխանություն ու իշխանամերձ շրջանակները:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.