Ի հեճուկս իրավական դաշտի նկատմամբ հանրության դժգոհության աճի, մեր երկրում սնկի պես աճում են իրավապաշտպան հասարակական կառույցները և կազմակերպությունները, որոնք մի կտոր հաց փախցնելու նկատառումով պատրաստ են ամեն ինչի: Դրանից տուժում են բարեխիղճ կամ համեմատաբար պարկեշտ աշխատող մարդիկ , ու թացն ու չորը այրվում է միատեղ:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք իրավապաշտպան մի կառույցի, մասնավորապես «Գլոսա» հասարակական կազմակերպությանը, որը հիմնադրվել է 2010-ի հունվարի 10-ին:
Հիմնադիր նախագահ Աշոտ Համբարձումյանը, որի ղեկավարած կառույցը շահույթ չհետապնդող հիմնարկ է, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արյուն է թափել այս երկրի համար` ասել է թե արցախյան պատերազմի մասնակից է, սակայն զբաղվում է իրավապաշտպանությամբ ու ինչպես ինքը նշեց, տնտեսական գործունեություն է ծավալում, որի շնորհիվ պահում է «Գլոսան» և դրամաշնորհների հետ էլ գործ չունի:
«Հայկական Վարկածի» հետ զրույցում նա նշել է նաև, որ «Հասարակական գործունեության հետ մեկտեղ, «Գլոսա»-ի ներսում վերջերս հիմնվել է «Գլոսա Գոկուս» ՍՊԸ իրավաբանական խորհրդատվության կենտրոնը, որն արդեն շահույթ հետապնդող կառույց է:
Նախ կառույցի մասին. ըստ մեզ ներկայացված տարբերակի Քաղաքացիները կարող են այստեղ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ: Սակայն ավելի ուշ ստեղծված բաժնում՝ «Գլոսա Գոկուս»- ում հայցվորի գործը համապատասխան դատական կամ պետական ատյաններում ներկայացնելու համար քաղաքացին պայմանագիր է կնքում ՍՊԸ-ի հետ, վճարումներ կատարում, որից հետո իրավաբանը պարտավորվում է գործին ընթացք տալ: Եթե հայցվորին չի բավարարում կայացված վճիռը, ապա գործը հասնում է մինչև Եվրոպական դատարան: Գործի բարդությունից և ծավալից է կախված իրավաբանի մատուցած ծառայությունների արժեքը, որը սկսվում է 50 հազարից:
Կառույցի նախագահ Համբարձումյանը հավաստիացնում էր , որ մինչ այժմ պարտված գործ չունեն, իսկ եթե գործի հետագա ընթացքն իրավաբանը չի երաշխավորում, այդ դեպքում գումարը վերադարձնում է հայցորին: Հենց այս կետում պետք է կանգ առնենք.
Հայկական Վարկածի խմբագրություն դիմում-բողոք է ներկայացրել Երևանի բնակիչ Կարինե Մանուրյանը, որը հավաստիացնում է, թե « Գլոսան» հասարակական կազմակերպության անվան տակ մարդկանցից գումարներ է կորզում և թողնում ձեռնունայն:
2010-ին Մանսուրյանը դիմել է «Գլոսա» ՀԿ, որպեսզի իրեն հուզող հարցի վերաբերյալ իրավական օգնություն ստանա: Գործը ստանձնել է «Գլոսայի» արդեն նախկին աշխատող իրավաբան Գարիկ Մկրտչյանը, որը հետագայում, ինչպես պնդում է Մանսուրյանը. «Իրենից վերցրել է 200 դոլար գումար և ևս 15 հազար դրամ է անհրաժեշտ եղել 3 հատ փաստաթուղթ արխիվից հանելու համար: Գարիկ Մկրտչյան իրեն վստահեցրել է, որ գործը կուղարկի Վճռաբեկ` ժամանակ շահելու համար, մինչև նորից մտնի առաջին ատյան: Սակայն խաբել է ու ոչինչ չի արել»:
Այս դիմում-բողոքը Կարինե Մանսուրյանը ուղարկել է նաև «Գլոսա»` Աշոտ Համբարձումյանին խնդրելով լրջորեն զբաղվել վերը նշված խնդրով և այդ հարցին վերջնական լուծում տալ:
Աշոտ Համբարձումյանը պատասխանել է. «Գարեգին Մկրտչյանը երբևիցէ չի հանդիսացել Գլոսայի աշխատակից` հակառակ դեպքում Ձեզ հետ կկնքվեր ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Բացի այդ Դուք շարունակել եք համագործակցությունը կազմակերպության գրասենյակից դուրս: Ուստի մեր կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Ձեր նկատմամաբ երրորդ անձանց կողմից հասցված վնասի համար: Ձեր խնդրին իրավական լուծում տալու համար դուք պետք է օգտվեիք կազմակերպության վճարովի ծառայությունից, որը չեք ցանկացել անել, իսկ մայր կազմակերպության իրավական հանձնախումբը չի կարող իրականացնել ձեր առաջադրանքը, բացի անվճար խորհրդատվությունից, որն արդեն իսկ կատարել է բազմիցս անգամ»,- նշված է դիմումի պատասխանի մեջ:
Սակայն Մանսուրյանը պնդում է, որ Մկրտչյանին « Գլոսայում» է տվել գումարը, որ Գարիկը նրանց աշխատակիցն է եղել ու իրեն չեն էլ ասել, որ այստեղ վճարովի ծառայություն է գործում ու ինքը պետք է պայմանագիր կնքի. Հարցը պարզաբանելու կարիք ուներ, ուստի խմբագրություն հրավիրեցինք իրավաբան Գարիկ Մկրտչյանին: Վերջինս նկատեց, որ գործի հետ կապված այսպիսի աղմուկ Կարինե Մանսուրյանի կողմից բազմիցս է հնչել, սակայն նրա ասած որևէ խոսք չի համապատասխանում իրականությանը. «Ես բացահայտ հայտարարում եմ, որ այդ կինը ստում է վերջին ձևով. Ես հասկացել եմ, որ այդ գործը չի լինելու և հրաժարվել եմ: Ու վստահեցնում եմ, որ որևէ գումարի մասին խոսք լինել չի կարող: Կարինե Մանսուրյանը թող գա ու ասի, որ ես իրենից գումար եմ վերցրել: Նա վճարել է միայն արխիվից հանված փաստաթղթերի համար: Ես իրավական աջակցություն եմ ցուցաբերել իրեն`բացարձակ անվճար»:
Մենք հրավիրեցինք նաև «տուժող» Կարինե Մանսուրյանին, որը շարունակ պնդում էր, որ Գարիկն իրենից 200 դոլար է վերցրել գործն անելու համար: Եվ դա արել է մեքենայի մեջ` իր և իր ամուսնու հետ համաձայնության գալով գումարի շուրջ, ստացել է գումարը: Դե քանի որ չկար կոնկրետ ապացույց, հարցը խոսակցություների մակարդակից դուրս գալ չէր կարող: Սակայն դա չի նշանակում, որ դրանից խնդրի կարևորությունը նվազեց: Խաբված, կամ իրենց խաբված զգացող մարդկանց պակաս չկա մեր շուրջը: Իսկ փող կպցնելու մեթոդները գնալով ավելի կոշտ ու սառն են դառնում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.