Օրերս մի խումբ փորձառու իրավաբաններ հայտնել են իրենց մտահոգությունները փաստաբանության օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
«Նշված փոփոխությունների հետևանքով իրավաբանը որևիցե մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր և դրանից հետո նոր խորհրդատվություն տալ:
Նշված փոփոխությունները առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն:
Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փոռձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին` գոծունեությունը դադարեցնելու առջև, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաներին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը առանց հարկատուի:
Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ և կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ», — գրում են փաստաբանները: Մյուս կողմից հացի խնդիր լուծող իրավաբանների կողմից խաբված քաղաքացիների թիվը օր — օրի ավելանում է ու որևէ կերպ պետք այս հարցին լուծում տրվեր:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Փաստաբանության մասին օրենքում (հոդված 5) և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում:
Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանը այսուհետ դատարանում անելիք չունի` համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը:
Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլևս բոլոր փատաբանները համարվում են հմուտ և փորձառու, և նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է` հնարավորություն տար փարձառու և դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու և համալրելու փաստաբանների շարքերը:
Հակառակ դեպքում, սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը և հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանը ակամա դառնում է թուղթ մուրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն:
Չնայած այս ամենին դեռևս ուշ չէ իրադրությունը շտկել, պայքարելով նշված փոփոխությունների դեմ, հետևաբար, բոլոր փորձառու իրավաբաններին, որոնք սիրում են իրենց մասնագիտությունը, որոնք տարիներ շարունակ դատարաններում ներկայացրել են իրենց վստահորդներին, պաշտպանելով նրանց իրավունքները և օրինական շահերը առաջարկում ենք միանալ, համախմբվել և պայքարել այս փափախությունների դեմ:
Մենք մի խումբ փորձառու իրավաբաններ հայտարարում ենք բոլոր շահագրգիռ անձանց հավաք:
Մենք նաև նախաձեռնել ենք ստորագրահավաք ընդդեմ նշված փոփոխությունների: Նախապատրաստվել է նաև ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակ, որի բովանդակությունը շուտով կզետեղվի նախաձեռնող խմբի հայտարարություններում:
Բոլորին ովքեր ցանկանում են միանալ մեզ, պայքարեն անարդարության դեմ, ինչպես նաև ստորագրեն Նախագահին ուղղված նամակի տակ առաջարկում ենք արձագանքել սույն հայտարարությանը»,- գրում են փաստաբանները:
Չնայած այս հայտարարության տակ փաստաբաների ստորագրությունը չկար և չկարողացանք պարզել նրանց հմտության աստիճանը, մենք որոշեցինք դիմել իրոք փորձառու և ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանին խնդրելով կարծիք հայտնել այս կապակցությամբ. «Իմ վերաբերմունքը հարցին շատ բացասական է. Եթե մենք այսօր նայենք և փաստաբաների և արտոնագրված իրավաբաների շահած գործերով վիճակագրությունը, ապա կարելի է ասել, որ էական տարբերություն չկա նրանց որակների միջև: Մյուս կողմից փաստաբանական գործունեություն կարող է ծավալել միմիայն փաստաբաների պալատի ներկայացուցիչը: Սա իհարկե մեծ հաշվով սխալ մոտեցում է, քանի որ ամբողջ այս դաշտը հայտնվում է մի կառույցի ենթակայության տակ, որ կարող է շատ անառողջ երևույթներ առաջ բերել: Ես կարծում եմ, որ ցանկացած սահմանափակում պետք է շատ հիմնավորված լինի, որը այս դեպքում ես չեմ տեսնում: Ուղղակի մեկի մտքով անցել է մնացածն էլ ասել են իսկ, ինչու ոչ…. »
- 15:10Մեկին ծեծելով են սպանել, մյուսին՝ խեղդել պոլիէթիլենային տոպրակի օգնությամբ. երկու դիակները թաղել են տան բակում
- 15:10Գեղարքունիքի մարզում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել. կիրառվել է ֆիզիկական ուժ, արցունքաբեր գազ
- 14:10Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
- 13:10Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
- 15:10Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
- 13:10Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
- 12:10Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
- 11:10Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար
- 15:10«Կինդեր ձվիկ» կոնֆետներ, «Նուտելլա» և այլ ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել. ՊԵԿ բացահայտումը
- 15:10ՔԿՀ պաշտոնյան «օրենքով գողից» կաշառք է ստացել
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.