Լիբանանահայության ազգային-քաղաքական կյանքի եռուզեռը շարունակվում է: Անթիլիասի միջազգային խորհրդաժողովը հազիվ ավարտված, լիբանանահայությունը ոգեկոչեց սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը, այս անգամ՝ հատուկ նշումով:
Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ժապավենը փաստավավերագրական առումով պատերազմի արհավիրքը, Բաքվի իրականացրած ջարդերն ու հայ անմեղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմի ծալքերը բացահայտող տեղեկությունների աննախադեպ հավաքածու է, որն ամփոփված է բուլղարացի լրագրողի՝ տարիների ընթացքում ռազմաճակատներում պատրաստած տեսանյութերում: Տեսանյութերին հետեւողը շատ արագ կարող է հասկանալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձեռք բերման՝ ինքնապաշտպանության եւ ազատագրական պայքարի շարժառիթները:
Ադրբեջանական հետեւողական հարձակումներն ու շարունակվող ջարդարարությունը անպայման զուգահեռվում են թուրքական շարունակվող ցեղասպանության հետ: Թուրքական եւ ադրբեջանական համակարգված մեքենաները շարունակում են գործել ինչպես զինվորական, այնպես նաեւ քաղաքական եւ տեղեկատվական ասպարեզում, նաեւ` ցեղասպանական եւ ջարդարարական քաղաքականությունը իրականացնելու ուղղությամբ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած իրավական հարցեր քննարկող միջազգային համագումարը հաստատեց ցեղասպանության շարունակականության փաստը եւ այդ առումով ճանաչումից հատուցման հանգրվան անցնելու իրավական ուղիների որոնումներում նոր հեռանկարների ուրվագծման նախաքայլեր արձանագրեց:
Հայոց եկեղեցիների, ազգապատկան կալվածքների, անձնական սեփականության, ինչքերի, ապահովագրությունների եւ տարբեր ունեցվածքների փաստահավաքը, գրանցումները, վավերաթղթերի համախմբումները կազմում են հատուցման պահանջատիրության նախնական աշխատանքները: Իրավունքը ենթադրում է դատ, դատը` ատյան. իսկ ատյանի դիմումը` անառարկելի փաստերի հանրագումարով պատրաստված թղթածրար` հիմնված միջազգային օրենքների օրինաչափությունների վրա: Այս թղթածրարի պատրաստության նախանշումն էր, որ հատուցման հանգրվանում առարկայականորեն նախապատրաստվելու ազդանշանն էր տալիս:
Անթիլիասի միջազգային համագումարը այս բոլորին առընթեր լուռ պատգամ էլ ուներ: Հայկական դաշտում դերերի բաշխման եւ համակարգման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության, հայոց եկեղեցական կենտրոնների եւ սփյուռքյան կազմակերպությունների միջեւ, միջազգային ընտանիքի ամենաարդյունավետ եւ ազդեցիկ ձեւերով ներկայանալու անհրաժեշտությունից է բխում: Հատուցման պահանջատիրությունը համազգային խնդիր է եւ բոլորի ներդրումը այստեղ նախապայման է նպատակուղղված աշխատանքի համար: Լուռ պատգամը հզորանալու եւ քաղաքական ինքնապարտադրանքի ճանապարհով միջազգային օրենքները հայության արդար դատաստանին ծառայեցնելու հրամայականն է: «Ուժն է ծնում իրավունք»-ի նժդեհյան փիլիսոփայությունը մեկ անգամ եւս զգալի էր դարձնում Անթիլիասի համաժողովում, երբ ամեն անգամ որեւէ փորձագետ իրավական ճանապարհը նեղ էր համարում հայկական իրավունքների վերականգնման ուղիները հարթելու համար:
Քաղաքական հզոր գործոնի վերածվելը գերխնդիր է համայն հայության համար, մանավանդ երբ նկատի ենք ունենում միջազգային ատյանների նկատմամբ բանեցված քաղաքական ճնշամիջոցների իրականությունը: Իրավականորեն պատրաստվել, ուրեմն եւ քաղաքականապես հզորանալ:
Արցախը այս առումով ուսանելի դաս ունի հատուցման մեր հետագա աշխատանքների համար: Արցախի ազատագրական պայքարը, ազատագրումը, ինքնորոշումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը հայկական գործոնի զինվորաքաղաքական հզորացումն են, որի հիման վրա իրականացված է հողային հատուցումը եւ որի հիման վրա միայն Արցախը իրավականորեն պատրաստ է այսօր միջազգային ընտանիքի կողմից ճանաչվելու: Առանց առաջինի, երկրորդի համար լավագոյն պատրաստվածությունը դատապարտված էր մնալու տեսաբանության սահմաններում:
Անթիլիասի համագումարը շատ կարեւոր նախաքայլ է մեր հետագա աշխատանքների հունավորման համար: Նրա լուռ պատգամը` իրավագիտական նախապատրաստվածության առընթեր քաղաքական հզոր գործոն դառնալու համազգային համոզման հերթական վերաամրագրումն է՝ Արցախի արձանագրած հաղթերթի ուղով:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 18:20Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ որքան զինտեխնիկա են ստացել Ռուսաստանից
- 17:00Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում
- 18:15Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում. Էրդողան
- 14:21Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը
- 12:35Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Մենք պատրաստ չենք պատերազմի»
- 17:46Ադրբեջանցիները պահանջում են ՊՆ-ից չթաքցնել զոհերի իրական քանակը
- 13:10Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
- 10:37Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, մտածե՞լ եք. ադրբեջանցի քաղաքագետ
- 12:25Արցախի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի. Azatutyun.am
- 17:17Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը խուճապ է առաջացրել Ադրբեջանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.