Այսօր ասուլիս էր հրավիրել, Նարեկ Հարթունյանը, որի օգնությամբ փաստաբանները փորձեցին ներկայացնել սփյուռքահայ ներդրողին առնչվող քրգործի ամբողջական պատկերը:
Հիշեցնենք, որ «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության դեմ ՊԵԿ-ը կազմել էր վերստուգման ակտ, ինչի հիման վրա ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի և նրա աշխատակիցների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով` հարկերից չարամտորեն խուսափելը: Ընկերությունը վիճարկել էր ակտը` դիմելով վարչական դատարան, որը սակայն մերժվել է:
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, թե` Նարեկ Հարությունյանի գործը տիպիկ սփյուռքահայերին բնորոշ գործերից է, որոնք Հայասատանը դիտում են եկամուտ ստանալու աղբյուր և այդ երևույթը ուղեկցում է հարկերը չվճարելով: «Նարեկացի» արվեստի միությունը հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը համարում է անհիմն ու վիրավորական:
Այնուհետև Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը «բացահայտել» էր, որ «երեք տարի Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ն մակարոնեղեն և ալյուր է ներկրել «և չեմ կարծում բարեգործական նպատակով»,- աել էր նա:
Ի պատասխան ՊԵԿ պաշտոնյաի Հարթունյանը հայտարարեց.«Հարգելի պարոն Ալավերդյան, դուք խաղում եք մեր ընտանքի արժանապատվության հետ: Կխոսեմ բարեգործության մասին, ոչ իմ սրտով, որովհետեև մեծ հայրիկս ասում էր, բարեգործության մասին չեն խոսում: Մեր ընտանիքի բարեգործությունը սկսել է շատ վաղուց, դեր 40-50-ականներին, Հալեպում, ապա արդեն Հայաստանի մեջ 1959 թվականից, Դուք կարող եք ճշտել, թե մեծ հայրիկս ինչեր է կառուցել, իսկ հայրիկիս բարեգործությունը Հայաստանում սկսել է 1950թ-ից զանազան ոլորտներում` Քնարավանի կառուցումը մորս հիշատակին, հաջորդաբար «Նարեկացի» արվեստի միությունները Շուշիում եւ Երեւանում: Եվ այս ամենը բիզնեսից չեմ թխել, այլ եղել է մեծ հայրիկիս միջոցներով»,: Նարեկ Հարթունյանը ընդգծեց, որ իրենք հարկերից չարամտորեն խուսափող չեն և թող լինի արդար որոշում ու ինքը կհամաձայնի այդ հարկերը վճարել:
Ըստ ՊԵԿ-ի` նշված հարկերը կազմում են 63,5 մլն դրամ: Ընկերության հաշիվները սառեցվել են, ինչն ըստ Նարեկացի արվեստի միության տնօրենի անօրինական է. «Մեր հաշիվները կալանքի տակ են, դրանք սառեցրել են։ Մենք ունենք ընթացիկ հարկային պարտավորություններ, այդ հաշիվներից վճարելու համար երբ դիմել ենք, դատավորը մերժել է»,-ասաց նա:
Փաստաբաններն իրենց հերթին խոսեցին գործի ոչ լիարժեք քննություն անցկացնելու մասին.օրինակ բերեցին մի շարք խախտումներ, որոնիցից հատկապես տարօրինակ համարեցին, գործից դուրս մնացած երկու անձանց մասը՝ Սևակ Արծրունին և Արտյոմ Մարտիրոսյանը, չեն ներգրավված վարույթում, սակայն քրեական գործը հարուցվել է նրանց ցուցմունքների հիմնա վրա:
Դեռ ավելին, հենց Սևակ Արծրունին է այդ ժամանակաշրջանում հանդիսացել է որպես ընկերության լիազորված անձ, որը զբաղվել է թե փաստաթղթային և թե բոլոր մյուս հարցերով: Մինչդեռ այսօր նրանք Հայաստանում չեն:
Նարեկ Հարթունյանը կոչ արեց բոլոր սփյուռքահայերին հետևողական լինեն այս գործի նկատմամբ, հասկանալու համար ինչ է կատարվում Հայաստանում, որը հասարակ հաշվեհարդար է և այլ նպատակներ է հետապնդում:
Ասուլիսին ներկա էր նաև հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, որը խնդրի կապակցությամբ անցկացրած հետաքննության արդյունքում պարզել է, թե իր կարծիքով ինչ նպատակ ունեն Նարեկի նկատմամբ նման հետապնդումները:
Բաղդասարյանի համոզմամբ, հիմնական թիրախը ժամացույցների գործարանն է, որի սեփականատերն է սփյուռքահայ գործարարը: «Սևակն այստեղ զոհ է։ Այստեղից գնալով՝ Սևակը փախել է՝ պրոբլեմներից փրկվելու համար: Գործի առանցքը ժամացույցների գործարանն է, և ինչ-որ մարդիկ փորձում են ժամացույցների գործարանի բաժնեմասը վերցնել»,-ասաց նա, որի համոզմամբ գործարանի բաժնետոմսերի վրա աչք ունեն Հայաստանում հայտնի մի քանի մարդիկ, որոնց անունները հետաքննող լրագրողը չնշեց:
«Հայաստանը լքել ես չեմ ուզում: Ի վերջո պետք է կարողանանք հաստատել, որ կա արդարություն և պետք է պայքարենք դրան հասնելու համար»,:
Նարեկ Հարթունյանը հայտարարեց, որ չնայած ոմանց ջանքներին, ինքը չի լքի Հայաստանը և կպայքարի արդարության համար:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.